Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 466 Համագործակցության միջնորդություն ներկայացնելու կարգը. 1. Համագործակցության միջնորդությունը հասցեագրվում է հսկող դատախազին և ստորագրվում է մեղադրյալի ու նրա պաշտպանի կողմից. 2. Համագործակցության միջնորդությունը կարող է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու պահից մինչև նախաքննության ավարտի մասին հայտարարելը. 3. Համագործակցության միջնորդության մեջ նշվում են, թե ինչում է արտահայտվելու մեղադրյալի համագործակցության բնույթը, ինչպես նաև այն գործողությունները, որոնք մեղադրյալը պարտավորվում է կատարել հանցագործության բացահայտումը կամ այն կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելուն աջակցելու նպատակով. 4. Համագործակցության միջնորդությունը մեղադրյալի կամ նրա պաշտպանի կողմից հսկող դատախազին հանձնվում է քննիչի միջոցով: Եթե միջնորդությունը ներկայացնելու պահին մեղադրյալը պաշտպան չունի, ապա քննիչը միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար և մեղադրյալին հնարավորություն է ընձեռում պաշտպանի հետ քննարկելու միջնորդությունը. 5. Մեղադրյալի և պաշտպանի կողմից ստորագրված միջնորդությունն ստանալուց հետո՝ երեք օրվա ընթացքում, քննիչն այն հանձնում է հսկող դատախազին՝ կցելով դրա բավարարման կամ մերժման վերաբերյալ իր գրավոր կարծիքը. 6. Նույն վարույթով մեկից ավելի մեղադրյալների կողմից համագործակցության վերաբերյալ մինչդատական համաձայնագիր կնքելու ցանկություն արտահայտվելու դեպքում նրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է համագործակցության առանձին միջնորդություն: |