Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ. Հայաստանի Հանրապետությունում հիդրոօդերևութաբանական գործունեության կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը: Լիազորված մարմնի հիմնական իրավասությունն են` ա) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում պետական քաղաքականության իրագործումը, մասնակցությունը պետական ծրագրերի մշակմանն ու իրագործմանը. բ) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում գործառույթների իրականացման ապահովումը. գ) հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում մեթոդների և ստանդարտների վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը. դ) Հայաստանի Հանրապետության ազգային հիդրոօդերևութաբանական համակարգի ձևավորումը, գործունեության և զարգացման ապահովումը. զ) սահմանված կարգով հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն հավաքող, մշակող, վերլուծող, պահպանող և օգտագործող պետական կառույցների ստեղծումը և դրանց գործունեության ապահովումը. է) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին և տեղական ինքնակառավարման մարմիններին, զինված ուժերին, ազգաբնակչությանը և այլ սպառողներին հիդրոօդերևութաբանական ձեռնարկներով, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ փաստացի և կանխատեսվող հույժ շտապ տեղեկատվությամբ ապահովումը. ը) միջազգային, հանրապետական և տեղական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ցանկի սահմանումը, դրանց կատարման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների վերաբերյալ պաշտոնական կանխատեսումների և այլ արտադրանքի մատուցումը. թ) հիդրոօդերևութաբանական երևույթների գնահատման ու դրանց կանխատեսման ուղղությամբ միջազգային, ազգային և տեղական նշանակության գիտական հետազոտությունների կազմակերպումը. ժ) պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձևավորումը, հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների տվյալների` Հայաստանի Հանրապետության միասնական պետական ֆոնդի ստեղծումն ու վարումը. ժա) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումների մեթոդների, հաշվարկների, կանխատեսումների, տվյալների, հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառում միասնականության ու համադրելիության ապահովումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 ժբ) տնտեսության և բնակչության անվտանգության շահերի օգտին հիդրոօդերևութաբանական և երկրաֆիզիկական այլ երևույթների վրա ակտիվորեն ներգործելու աշխատանքների կազմակերպումն ու կատարումը. ժգ) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների պահպանության ապահովումը. ժդ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացումը. ժե) հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն արտադրող անձանց պետական ռեեստրի վարումը: Լիազորված մարմնի` հիդրոօդերևութաբանական գործունեությանը վերաբերող ակտերը պարտադիր են այդ գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտների համար: |