FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  402

Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելն օրենքի հիման վրա. Օրենքի հիման վրա և դրանում նշված հանգամանքների ի հայտ գալով, պարտատիրոջ իրավունքներն այլ անձի են անցնում`
    1) պարտատիրոջ իրավունքների համընդհանուր իրավահաջորդության հետևանքով.
    2) պարտատիրոջ իրավունքներն այլ անձի փոխանցելու մասին դատարանի վճռով, եթե օրենքով նախատեսված է նման փոխանցման հնարավորություն.
    3) պարտապանի երաշխավորի կամ այդ պարտավորությամբ պարտապան չհանդիսացող գրավատուի կողմից պարտապանի պարտավորության կատարման հետևանքով.
    4) ապահովագրական դեպքը վրա հասնելիս պատասխանատու պարտապանի նկատմամբ պարտատիրոջ իրավունքներն ապահովագրական հատուցում վճարած ապահովագրողին անցնելիս.
    5) օրենքով նախատեսված այլ դեպքերում: