Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 1144 Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության պայմանները. 1. Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքները պահպանվում են, եթե տրվել է արտոնագիր. 2. Իրավական պահպանություն տրամադրվում է արդյունաբերության մեջ կիրառելի` 1) նոր, գյուտարարական մակարդակ ունեցող գյուտին. 2) նոր, տեխնիկայի մակարդակից ուղղակիորեն չբխող գյուտին. 3) արտադրանքի արտաքին տեսքը բնորոշող` նոր և ինքնատիպ արդյունաբերական դիզայնին. 3. Գյուտին, արդյունաբերական դիզայնին ներկայացվող պահանջները, որոնց դեպքում ծագում է արտոնագիր ստանալու իրավունքը, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից արտոնագիր տալու կարգը սահմանվում են «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքներով: Գյուտի, արդյունաբերական դիզայնի իրավական պահպանության հետ կապված և սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» օրենքները: |