FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը.
1. Պաշտոնական վիճակագրություն օգտագործողների հանրային խորհուրդը (այսուհետ՝ Հանրային խորհուրդ) Պետական խորհրդի, վիճակագրական կոմիտեի նախագահի և պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների՝ հասարակական հիմունքներով գործող հիմնական խորհրդատվական մարմին է՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական վիճակագրության համար ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի մասով.
2. Հանրային խորհուրդը կազմված է 11 անդամից, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտների օգտագործողների: Պետական հատվածի ներկայացուցիչները չպետք է հանրային խորհրդում մեծամասնություն կազմեն.
3. Վիճակագրական կոմիտեի նախագահն ի պաշտոնե Հանրային խորհրդի անդամ է: Վիճակագրական կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է Հանրային խորհրդի քարտուղարության գործառույթները.
4. Հանրային խորհրդի անդամները, բացառությամբ վիճակագրական կոմիտեի նախագահի, նշանակվում և ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պաշտոնական վիճակագրության հիմնական օգտագործողներ հանդիսացող պետական մարմինների՝ դրամավարկային, հարկաբյուջետային, տնտեսական և սոցիալ-ժողովրդագրական քաղաքականության լիազոր մարմինների և պաշտոնական վիճակագրության այլ օգտագործողների՝ գիտակրթական հաստատությունների ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացմամբ.
5. Հանրային խորհրդի կազմում փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.
6. Հանրային խորհուրդն իր կազմից ընտրում է հանրային խորհրդի նախագահ, որը չի կարող լինել պետական մարմնի ներկայացուցիչ.
7. Հանրային խորհրդին օրենքով վերապահված են հետևյալ իրավասությունները.
    1) ներկայացնում է առաջարկություններ վիճակագրական ծրագրերում հասարակության առաջնահերթ տեղեկատվական պահանջմունքների արտացոլման ուղղությամբ, վիճակագրական ծրագրերի իրականացման և ռազմավարական զարգացման վերաբերյալ.
    2) խորհրդատվություն է մատուցում պաշտոնական վիճակագրության սկզբունքների պահպանման վերաբերյալ.
    3) Պետական խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հանրային խորհրդի աշխատակարգը.
    4) առաջարկություններ է ներկայացնում վիճակագրական ծրագրերի վերաբերյալ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

5) գրավոր կարծիք է ներկայացնում վիճակագրական ծրագրերի կատարման հաշվետվությունների վերաբերյալ.
8. Հանրային խորհուրդը կարող է կազմակերպել քննարկումներ և տալ խորհրդատվություն ազգային վիճակագրական համակարգի ներսում համագործակցության արդյունավետության վերաբերյալ: