FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  20

Տեղական հանրաքվեի քվեաթերթիկը, քվեարկության ծրարը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, կնիքները, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, քվեատուփը.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանում է քվեաթերթիկի և քվեարկության ծրարի ձևերը, իսկ քվեաթերթիկի նմուշը հաստատում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Քվեաթերթիկի նմուշը սահմանվում է այնպես, որ հնարավոր լինի ապահովել քվեարկության գաղտնիությունը: Քվեաթերթիկը պետք է ներառի ծանուցում քվեաթերթիկի լրացման կարգի մասին.
2. Քվեաթերթիկում նշվում են հանրաքվեի դրված նախագծի (հարցի) անվանումը, «ԱՅՈ» և «ՈՉ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով.
3. Քվեարկության ժամանակ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ ստանում է մեկական քվեաթերթիկ և քվեարկության ծրար: Միաժամանակ երկու և ավելի հարցի վերաբերյալ տեղական հանրաքվե անցկացնելու դեպքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց տրվում են հանրաքվեի դրված հարցերի թվին համապատասխան թվով քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ: Քվեաթերթիկները և ծրարները պատրաստվում են այնպես, որ ակնհայտորեն տարբերվեն միմյանցից.
4. Քվեարկության ծրարը պատրաստվում է անթափանց թղթից: Քվեարկության ծրարի ձևը և չափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այնպես, որ հնարավորություն ընձեռվի ծրարում գտնվող քվեաթերթիկի վրա փակցնելու ինքնասոսնձվող դրոշմանիշ.
5. Ինքնասոսնձվող դրոշմանիշը պաշտպանիչ շերտերով տպարանային եղանակով պատրաստված դրոշմանիշ է, որի վրա նշված են քվեարկության ամսաթիվը և ընտրական տեղամասի համարը: Ինքնասոսնձվող դրոշմանիշը ենթակա է հատուկ հաշվառման.
6. Քվեաթերթիկների, քվեարկության ծրարների և ինքնասոսնձվող դրոշմանիշերի տպագրումն ապահովում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը.
7. Քվեաթերթիկները տպագրվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի՝ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի վերաբերյալ քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրված տեղեկանքի հիման վրա:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  20

8. Ինքնասոսնձվող դրոշմանիշերը տպագրվում են յուրաքանչյուր տեղամասի համար ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը կլորացված դեպի վեր՝ մինչև մոտակա հարյուրյակը, այն հաշվարկով, որ ինքնասոսնձվող դրոշմանիշերի թիվը համապատասխանի քվեաթերթիկների թվին.
9. Տեղական հանրաքվեի ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները հատկացվում են քվեարկության նախորդ օրը` ընտրական տեղամասում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվի մինչև 5 տոկոս ավելի քանակով, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թվից 10-ով ավելի: Տվյալ ընտրական տեղամասի համար տպագրված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ամբողջ տպաքանակը քվեարկության նախորդ օրը հատկացվում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովին.
10. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվում են տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց գրանցման տեխնիկական սարքավորումներ: Տեխնիկական սարքավորումը պետք է պարունակի տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց էլեկտրոնային ցուցակը՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան.
11. Տեղական հանրաքվեի ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեաթերթիկները, քվեարկության ծրարները, ինքնասոսնձվող դրոշմանիշերը, տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անհատական կնիքները, քվեատուփերը, տեխնիկական սարքավորումները և մյուս պարագաները հատկացվում և վերադարձվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: