Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26.4 Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը. 1. Պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված քննությունն անցկացնում է պատասխանատու մասնագետների էթիկայի հանձնաժողովը (այսուհետ՝ էթիկայի հանձնաժողով). 2. Էթիկայի կանոնների խախտումները քննելու նպատակով սույն օրենքով սահմանված կարգով ստեղծվում է հասարակական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով. 3. Էթիկայի հանձնաժողով ձևավորելու իրավական հիմք առաջանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում քաղաքաշինության բնագավառում լիցենզավորող մարմինը (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) պատահականության սկզբունքով ձևավորում է էթիկայի հանձնաժողով: Պատասխանատու մասնագետի գործատուի ներկայացուցիչը չի կարող ներգրավվել էթիկայի հանձնաժողովի կազմում. 4. Էթիկայի հանձնաժողովը կազմված է հինգ անդամից: Յուրաքանչյուր դեպքի համար ձևավորվում է պատասխանատու մասնագետի էթիկայի առանձին հանձնաժողով: Նույն անձը չի կարող երկու անգամից ավելի անընդմեջ ընտրվել հանձնաժողովի անդամ. 5. Էթիկայի հանձնաժողովում ընդգրկվում են մեկ ներկայացուցիչ քաղաքաշինության բնագավառի մասնագետների գրանցամատյանում գրանցված համապատասխան գործունեության տեսակի հավաստագիր ունեցող մասնագետներից, մեկ ներկայացուցիչ՝ պատասխանատու մասնագետների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպություններից, քաղաքաշինության բնագավառում գիտական աստիճան ունեցող մեկ գիտնական, մեկ հոգեբան և մեկ իրավաբան. 6. Էթիկայի հանձնաժողովի նախագահը և քարտուղարը նշանակվում են քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնից. 7. Էթիկայի հանձնաժողովի անդամները պարտավոր են յուրաքանչյուր քննվող գործով ստորագրել շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագիր. 8. Շահերի բախման առկայության մասին հայտարարագիր ներկայացնելու դեպքում հանձնաժողովի անդամը չի մասնակցում գործի քննությանը. 9. Լիցենզավորող մարմնին շահերի բախման առկայության վերաբերյալ չհայտարարագրված տվյալներ հայտնի դառնալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26.4 10. Էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, էթիկայի հանձնաժողովի անհատական կազմը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, գործերի քննության կարգը, շահերի բախման առկայության կամ բացակայության վերաբերյալ հայտարարագրի ձևը հաստատում է լիցենզավորող մարմինը. 11. Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներն ապահովում է լիցենզավորող մարմինը. 12. Էթիկայի հանձնաժողովում քննվում են պատասխանատու մասնագետի էթիկայի՝ քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող կանոնների խախտումները. 13. Էթիկայի հանձնաժողովը գործի քննությունից հետո ընդունում է հետևյալ որոշումներից մեկը. 1) քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող առերևույթ արարքներ հայտնաբերվելու դեպքում կամ մասնագիտական էթիկայի կանոնների խախտման բացակայության հիմքով՝ ա. մերժել դիմումը, բ. դադարեցնել գործի քննությունը՝ սեփական նախաձեռնությամբ գործի քննությունն սկսելու դեպքերում․ 2) օրենքով քրեական կամ վարչական պատասխանատվություն չնախատեսող մասնագիտական էթիկայի կանոնների խախտման հաստատման դեպքում մեկօրյա ժամկետում՝ ա. լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ մեկ տարվա ընթացքում առաջին անգամ խախտում կատարած պատասխանատու մասնագետին նկատողություն տալու վերաբերյալ տեղեկությունը հավաստագրված մասնագետների գրանցամատյանում գրանցելու համար, բ. մեկ տարվա ընթացքում պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնների կրկնակի խախտում արձանագրվելու դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ պատասխանատու մասնագետին խիստ նկատողություն տալու վերաբերյալ տեղեկությունը հավաստագրված մասնագետների գրանցամատյանում գրանցելու համար, գ. մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ պատասխանատու մասնագետի կողմից էթիկայի կանոնների խախտման դեպքում լիցենզավորող մարմին ներկայացնել առաջարկություն՝ մեկ ամիս ժամկետով կասեցնելու պատասխանատու մասնագետի հավաստագիրը՝ հիմք ընդունելով սույն օրենքի 11.8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը. 14. Էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքներով ընդունած որոշման մասին մեկ օրվա ընթացքում կապի միջոցներով տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 26.4 15. Լիցենզավորող մարմինը, ըստ անհրաժեշտության, սույն հոդվածի 13-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված համապատասխան տեղեկատվությունը փոխանցում է իրավասու մարմիններին համապատասխան պատասխանատու մասնագետին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով. 16. Լիցենզավորող մարմինը սահմանած կարգով վարում է մասնագիտական էթիկայի խախտում կատարած անձանց գրանցամատյանը: |