Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 209 Պատասխանատվության միջոցների կիրառման իրավասությունը. 1. Սույն օրենքը և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկն իրավասու է կիրառելու հետևյալ պատասխանատվության միջոցները՝ 1) նախազգուշացում՝ խախտումն ուղղելու և (կամ) հետագայում բացառելու հանձնարարականով (այսուհետ նաև՝ նախազգուշացում). 2) տուգանք. 3) լիցենզիայի ուժը կորցրած ճանաչում. 4) մասնագիտական որակավորումից զրկում: Կենտրոնական բանկն իրավունք ունի յուրաքանչյուր խախտման համար նախազգուշացման հետ միաժամանակ կիրառելու նաև տուգանք. 2. Պատասխանատվության միջոցները կիրառվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով. 3. Սույն օրենքի 162-րդ հոդվածի և 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջացնում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվություն, եթե այդ գործողությունները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենքին համապատասխան. 4. «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված կրիպտոակտիվների շուկան կարգավորող իրավական ակտերի, դրանց հիման վրա ընդունված այլ նորմատիվ իրավական ակտերի, այդ թվում՝ կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման ներքին իրավական ակտերի պահանջները խախտելու համար Կենտրոնական բանկը պատասխանատվության միջոցներ է կիրառում «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված կարգով: |