Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 8. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների փոփոխման դեպքում մշակողը պարտավոր է փոփոխությունների մասին ծանուցել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին` փոփոխություններն ի հայտ գալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Անձնական տվյալները մշակելու վերաբերյալ լիազոր մարմնին ծանուցելը. 1. Մշակողը մինչև անձնական տվյալները մշակելը իրավունք ունի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցելու տվյալներ մշակելու մտադրության մասին. 2. Լիազոր մարմնի պահանջով մշակողը պարտավոր է ծանուցում ուղարկել լիազոր մարմին. 3. Մշակողը մինչև կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին ծանուցել տվյալներ մշակելու մտադրության մասին. 4. Ծանուցման մեջ նշվում են հետևյալ տեղեկությունները. 1) մշակողի կամ լիազորված անձի (առկայության դեպքում) անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը), գտնվելու կամ հաշվառման վայրը. 2) անձնական տվյալներ մշակելու նպատակը և իրավական հիմքերը. 3) անձնական տվյալների շրջանակը. 4) տվյալների սուբյեկտների շրջանակը. 5) անձնական տվյալների հետ կատարվող գործողությունների ցանկը, մշակողի կողմից անձնական տվյալների մշակման եղանակների ընդհանուր նկարագիրը. 6) այն միջոցների նկարագիրը, որոնք մշակողը պարտավորվում է իրականացնել անձնական տվյալները մշակելու անվտանգության ապահովման ուղղությամբ. 7) անձնական տվյալների մշակումն սկսելու ամսաթիվը. 8) անձնական տվյալների մշակումն ավարտելու ժամկետները և պայմանները. 5. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը ծանուցումն ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև տվյալ ծանուցումն ուղարկելու ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները մուտքագրում է մշակողների ռեեստր. 6. Մշակողի վրա չեն կարող դրվել անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կողմից անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցման քննարկման, ինչպես նաև տեղեկությունները մշակողների ռեեստր մուտքագրելու հետ կապված ծախսերը. 7. Այն դեպքում, երբ մշակողի կողմից ներկայացված՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունները լրիվ կամ ճշգրիտ չեն, ապա անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինն իրավունք ունի մշակողից պահանջելու հստակեցնել ներկայացված տեղեկությունները մինչև դրանք մշակողների ռեեստր մուտքագրելը: |