FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  4

Համայնքը և համայնքի բնակիչները.
1. Համայնքը մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն է և վարչատարածքային միավոր.
2. Համայնքի բնակիչ է այն անձը, որը հաշվառված է տվյալ համայնքի բնակչության ռեգիստրում.
3. Համայնքը հանրային իրավունքի իրավաբանական անձ է: Համայնքի կարգավիճակի, ինչպես նաև համայնքային կյանքի կազմակերպման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով.
4. Համայնքն ունի հողի, գույքի, ինչպես նաև գույքային այլ իրավունքների նկատմամբ սեփականության իրավունք.
5. Համայնքի տարածքում գտնվող հողը, բացառությամբ պետության, ինչպես նաև ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի, համայնքի սեփականությունն է.
5.1. Համայնքը և բազմաբնակավայր համայնքի կազմում ներառված բնակավայրը կարող են ունենալ խորհրդանիշներ (դրոշ, զինանշան, օրհներգ).
6. Համայնքն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք: