Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 Ծառայության պետը. 1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին. 2. Ծառայության պետը՝ 1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը. 2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին. 3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով. 4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը և հանձնարարականները. 5) վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները. 6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ. 7) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, հաստիքացուցակը, կանոնադրությունը, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման վերաբերյալ հարցերը. 8) ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ. 9) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ. 10) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում. 11) կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ Ծառայության գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 15 12) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները. 13) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև օրենքով վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ: |