Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3910 Բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի, ապահովագրական, վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի և Կենտրոնական բանկի միջև կնքվող պայմանագիրը. 1. Կենտրոնական բանկի և խախտումներ թույլ տված բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի միջև բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման նպատակով կարող է կնքվել պայմանագիր, եթե առկա չեն «Բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անվճարունակության հիմքերը կամ դրանցից մեկը: Սույն հոդվածով սահմանված պայմանագիր կնքելու մասին որոշում ընդունում է Կենտրոնական բանկի խորհուրդը. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանագրի կնքման պահից պայմանագիրը կնքած բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի նկատմամբ սկսված վարույթները կարող են կասեցվել կամ կարճվել, բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, Բյուրոյի նկատմամբ նշանակված տուգանքի, տույժի գանձումը կարող է հետաձգվել կամ տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց չկիրառվել, տուգանքի, տույժի չափը կարող է նվազեցվել կամ տուգանքի, տույժի գանձման ժամանակացույց սահմանվել. 3. Պայմանագրով կարող են նախատեսվել հետևյալ պայմանները (կիրառելիության դեպքում)` ա) որոշակի ժամանակաշրջանում վերակազմակերպման կամ զարգացման ծրագրի իրագործում. բ) խախտման վերացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկում. գ) շահաբաժինների վճարման կասեցում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 3910 դ) ավելի խիստ հիմնական տնտեսական նորմատիվների սահմանում. ե) ղեկավարների աշխատավարձի նվազեցում և պարգևավճարների դադարեցում. զ) ակտիվային և (կամ) պասսիվային առանձին գործառնությունների դադարեցում կամ ծավալային սահմանափակում. է) գովազդի իրականացման սահմանափակում. ը) այլ սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ են բանկի, ներդրումային ընկերության, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձի, ներդրումային ֆոնդի կառավարչի ապահովագրական կամ վերաապահովագրական ընկերության, բյուրոյի, վարկային կազմակերպության կամ ֆինանսական խմբի ֆինանսական վիճակի բարելավման և բնականոն գործունեության ապահովման համար: |