FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  50

ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ.
1. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) տեղաբաշխված բաժնետոմսերով շահութաբաժինների վճարման մասին, եթե`
    ա) լրիվ չի վճարվել կանոնադրական կապիտալը.
    բ) Ընկերությունը հետ չի գնել բոլոր բաժնետոմսերը` սույն օրենքի 58-րդ հոդվածի դրույթներին համապատասխան.
    գ) շահութաբաժիններ վճարելու որոշումն ընդունելու պահի դրությամբ Ընկերության վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկության) հայտանիշներին, կամ դրանք ի հայտ կգան շահութաբաժինների վճարման հետևանքով.
    դ) Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից կամ կպակասի շահութաբաժինների վճարման հետևանքով.
2. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) շահութաբաժինների վճարման մասին տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի և այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար սահմանված չէ շահութաբաժնի չափը, եթե շահութաբաժիններն ամբողջությամբ վճարելու որոշում չի ընդունված արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն դասերի դիմաց, որոնց համար շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ.
3. Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել (հայտարարել) շահութաբաժինների վճարման մասին տեղաբաշխված այն արտոնյալ բաժնետոմսերի դիմաց, որոնց համար շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, եթե շահութաբաժիններն ամբողջությամբ վճարելու որոշում չի ընդունված արտոնյալ բաժնետոմսերի բոլոր այն դասերի դիմաց, որոնք վերոհիշյալ արտոնյալ բաժնետոմսերի նկատմամբ շահութաբաժիններ ստանալու առաջնահերթության իրավունք են տալիս: