Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն՝ որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս. 1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասն է. 2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը) վարում է լիազոր պետական մարմինը. 3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը և Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում թանգարանային առարկաները և հավաքածուներն ընդգրկելու և դրանից հանելու կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը. 4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված, պետական թանգարանների հավաքածուներում ընդգրկված և համայնքներին հանձնված թանգարանային առարկաները, հավաքածուները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացնում է լիազոր պետական մարմինը. 5. Պետական կամ համայնքային թանգարանների վերակազմակերպումից և գործունեության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաները և հավաքածուները մնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում: Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը սահմանում է Կառավարությունը: |