Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ article 22 Պատասխանատվությունը. Սույն օրենքի դրույթները խախտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Փոստարկղերի, փոստային բաժանորդային պահարանների, փոստային անվանական պահարանների, հենակետային փոստարկղերի փչացման, փոստային առաքանու թալանի, ոչնչացման կամ վնասման մեջ մեղավոր անձինք, ինչպես նաև փոստային տրանսպորտին, գույքին և փոստային կապի օպերատորների մյուս սարքավորումներին վնաս պատճառող մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով ենթարկվում են պատասխանատվության: Փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորները պատասխանատվություն չեն կրում փոստային առաքանու կորստի, փչանալու (վնասվածքի), չհանձնելու կամ դրա առաքման հսկիչ ժամկետները խախտելու համար, եթե դրանք կատարվել են անհաղթահարելի ուժի ազդեցությամբ կամ պայմանավորված են փոստային առաքանու ներդրվածքի հատկանիշներով, որն ապացուցվել է հետագայում: Միջազգային փոստային առաքանու կորստի կամ փչանալու (վնասվածքի) դեպքում պատասխանատվության հարցերը կարգավորվում են օրենքով սահմանված կարգով և միջազգային պայմանագրերով: |