FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27.1

Աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող վարձատրության վերլուծությունը.
1. Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարձատրությունը ներառում է աշխատավարձը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի ֆոնդից տրվող բոլոր վճարները: