FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  154

Հայտարարատուի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ.
1. «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների փոխանցումն այլ անձի տիրապետմանը և օգտագործմանը մաքսային մարմինների թույլտվությամբ կատարվում է Միության մաքսային օրենսգրքի 222-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան.
2. Մաքսային մարմնի գրավոր թույլտվությամբ հայտարարատուի ժամանակավոր ներմուծած ապրանքներն այլ անձի տիրապետման և օգտագործման իրավունքով փոխանցելու դեպքում այդ անձն ստանձնում է Միության մաքսային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված պահանջները և պայմանները պահպանելու պարտավորությունը.
3. Հայտարարատուն պարտավոր է վճարել «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների համար մաքսատուրքի և հարկերի գումարներն այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում օգտագործել է ապրանքները, եթե նշված մաքսային ընթացակարգով առաջացել է մաքսատուրքի և հարկերի վճարման պարտավորություն.
4. Անձը, որին փոխանցվում են «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքները, Միության մաքսային օրենսգրքի 29-րդ գլխին համապատասխան՝ ունի իրավունքներ և կրում է պարտավորություններ ժամանակավոր ներմուծված ապրանքները փոխանցելու մասին մաքսային մարմնի որոշման կայացման օրվանից։