Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Պրոբացիայի ծառայությունից ազատելը. 1. Պրոբացիայի ծառայողը Պրոբացիայի ծառայությունից ազատվում է` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում. 2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա. 3) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ. 4) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում. 5) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում. 6) սույն օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա. 7) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում. 8) սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետում կամ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, ինչպես նաև հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու կամ սույն օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան կրկնակի ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու դեպքում կամ սույն օրենքի 20-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու դեպքում. 9) պրոբացիայի ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդը. 11) հանրային պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում. 12) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում. 13) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում. 2. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու պրոբացիայի ծառայողի լիազորությունները. 3. Պրոբացիայի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կապակցությամբ, որի վերաբերյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եռօրյա ժամկետում կազմում է համապատասխան ակտ. 4. Պրոբացիայի ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու դեպքերի: |