Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 Արտոնագրի գործողության դադարեցումը. 1. Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցվում է, եթե՝ 1) նա գրավոր դիմում է փաստաբանների պալատի նախագահին` արտոնագրի գործողությունը դադարեցնելու համար. 2) նա արտոնագիր է ստացել օրենքի պահանջների խախտմամբ. 3) առկա է սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը. 4) նա մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը. 5) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով փաստաբանի գործունեությունը կասեցվելուց հետո` հինգ տարվա ընթացքում, փաստաբանին անհայտ բացակայող ճանաչելու մասին վճիռը չի վերացվել. 6) նա փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալու, ներառյալ՝ որակավորման քննություններին մասնակցելու համար ներկայացրել է կեղծ տվյալներ. 7) փաստաբանի նկատմամբ որպես կարգապահական տույժ նշանակվել է փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցումը. 8) փաստաբանի արտոնագրի գործողությունը կասեցնելու հիմքերը վերանալուց հետո՝ սույն օրենքի 36-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում, փաստաբանը դիմում չի ներկայացրել արտոնագրի գործողությունը վերականգնելու մասին, բացառությամբ փաստաբանների պալատի խորհրդի կողմից հարգելի ճանաչված դեպքերի. 2. Արտոնագրի գործողությունը դադարեցնում է փաստաբանների պալատի խորհուրդը` այն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում կայացնելու միջոցով, բացառությամբ սույն օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասի 13-րդ կետով նախատեսված դեպքի. 3. Անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար արտոնագրի գործողությունը դադարեցնելուց մեկ տարի հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ. 4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով արտոնագրի գործողության դադարեցման դեպքում անձն իրավունք ունի դիմելու նոր արտոնագիր ստանալու համար նախկին արտոնագրի գործողությունը դադարեցվելուց հետո՝ ցանկացած պահի. 5. Այլ պետության փաստաբանը չի կարող փաստաբանական գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում, եթե դադարեցվել է նրա փաստաբանական գործունեության իրավունքն այն երկրում, որտեղ նա ստացել է փաստաբանական գործունեություն իրականացնելու համապատասխան թույլտվություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 6. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքում դիմումը չներկայացնելու պատճառները հարգելի են համարվում փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ՝ արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը վերացնելու միջոցով՝ փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգով. 7. Արտոնագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը կամ այդ որոշումը վերացնելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ այն ստանալու պահից մեկամսյա ժամկետում: |