Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 531 Գույքի ուղղակի վաճառքը. 1. Ուղղակի վաճառք է համարվում գույքի իրացումը որոշակի գնորդի, որն իրականացնում է հարկադիր կատարողը` կատարողական թերթին համապատասխան. 2. Շուտ փչացող, պահպանման էական ծախսեր պահանջող (օրինակ` ընտանի կենդանիներ), սակավարժեք, օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող, սահմանափակ շրջանառության և յուրահատուկ հատկանիշներով գույքը, ինչպես նաև օգտագործված կենցաղային իրերը իրացվում են ուղղակի վաճառքի միջոցով: Սույն օրենքի իմաստով` ա) շուտ փչացող գույք են համարվում սննդամթերքը, օծանելիքակոսմետիկական ապրանքները, դեղորայքը, դեղամիջոցները, դեղանյութերը, կենցաղային քիմիայի ապրանքները և նմանատիպ այլ ապրանքներ, որոնց համար սահմանված պիտանիության ժամկետը գույքի վաճառքի պահին պակաս է մեկ տարուց. բ) պահպանման էական ծախսեր պահանջող գույք են համարվում ընտանի և այլ կենդանիները և այլ նմանատիպ ապրանքներ, որոնց պահպանման համար մեկ ամսվա հաշվարկով սովորաբար կատարվելիք ծախսերը գերազանցում են գույքի արժեքի10 տոկոսը. գ) սակավարժեք գույք է համարվում մինչև 10.000 դրամ արժողությամբ գույքը, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում. դ) օգտագործմանը պիտանի դարձնելու համար էական ներդրումներ պահանջող գույք են համարվում կիսաքանդ մեխանիզմները, հաստոցները, որոնց օգտագործման համար պիտանի դարձնելու անհրաժեշտ ծախսերը սովորաբար գերազանցում են գույքի արժեքի 30 տոկոսը. ե) սահմանափակ շրջանառության գույք է համարվում օրենքով այդպիսին ճանաչված գույքը. զ) յուրահատուկ հատկանիշներով գույք է համարվում այն գույքը, որն իր սպառողական հատկանիշներով հետաքրքրություն է ներկայացնում սահմանափակ թվով սպառողների համար. է) օգտագործված կենցաղային իրեր են համարվում կենցաղային օգտագործման համար նախատեսված առարկաները: Անշարժ գույքը, բաժնեմասերը (բաժնետոմսերը, փայը), ինչպես նաև մշակութային արժեք հանդիսացող գույքը իրացվում են միայն հրապարակային սակարկություններով: Պարտապան հանդիսացող հաշվետու թողարկողների արժեթղթերի իրացումը կատարվում է հրապարակային սակարկությունների միջոցով` ֆոնդային բորսայում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 531 3. Ուղղակի վաճառքի մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Ուղղակի վաճառքի մասին որոշումը կայացվում է գույքագրման ժամանակ: Որոշման մեջ նշվում են գույքի անվանումը, ուղղակի վաճառքի գինը, ինչպես նաև այն ժամն ու վայրը, որտեղ պարտապանը կամ պահանջատերը սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով իրավունք ունի գնելու այդ գույքը: Գույքի ուղղակի վաճառքի գինը որոշում է հարկադիր կատարողը: Որպես գույքի ուղղակի վաճառքի գին` սահմանվում է գույքային շրջանառության սովորական մասնակցից տվյալ տեսակի գույքի համար ակնկալվող ողջամիտ գինը: Ուղղակի վաճառքի մասին որոշումը առձեռն հանձնվում է պարտապանին և ոչ ուշ, քան որոշման կայացումից հետո` մեկ օրվա ընթացքում, պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պահանջատիրոջը (պահանջատերերին): Եթե գույքագրմանը մասնակցում է նաև պահանջատերը, ապա որոշումը նրան հանձնվում է առձեռն: Եթե պարտապանին հնարավոր չէ գտնել, ապա այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, և որոշումը պատշաճ ծանուցմամբ ուղարկվում է պարտապանի բնակության վայրի կամ կատարողական թերթում նշված հասցեով. 4. Ուղղակի վաճառքի մասին որոշումը հանձնելուց (ուղարկելուց) հետո` երկշաբաթյա ժամկետում, կողմերը կամ իրենց մատնանշած անձինք իրավունք ունեն սահմանված ժամին և վայրում որոշմամբ սահմանված գնից ավելի բարձր գնով գնելու գույքը: Գույքի ուղղակի վաճառքին մեկից ավելի անձանց մասնակցության դեպքում գույքը վաճառվում է ավելի բարձր գին առաջարկողին: Եթե սահմանված ժամկետում կողմերը չեն գնում գույքը սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված կարգով, ապա հարկադիր կատարողը գույքը վաճառում է ուղղակի վաճառքի մասին որոշմամբ սահմանված գնով. 5. Սույն հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով տասնօրյա ժամկետում գույքը չիրացվելու դեպքում ուղղակի վաճառքի ներկայացված գույքի համար հարկադիր կատարողը սահմանում է նոր գին, սույն հոդվածով սահմանված կարգով տեղեկացնում է կողմերին և գույքի ուղղակի վաճառքն իրականացնում է սույն հոդվածով սահմանված կարգով: |