FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  129

Հարկադիր լուծարման կատարումը.
1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակված հարկադիր լուծարման կատարումն ապահովում է Պրոբացիայի ծառայությունը.
2. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո Պրոբացիայի ծառայությունն այն անհապաղ ուղարկում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմին, որն իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում տեղեկություններ է գրառում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին.
3. Իրավաբանական անձի հարկադիր լուծարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-70-րդ հոդվածներով սահմանված կանոններով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Իրավաբանական անձի հարկադիր լուծարման նպատակով լուծարման հանձնաժողովի ձևավորման կարգը, լուծարման կարգը և ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
4. Պրոբացիայի ծառայությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները.
5. Հարկադիր լուծարված իրավաբանական անձի գույքը՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, փոխանցվում է նրա հիմնադիրներին (մասնակիցներին, բաժնետերերին կամ փայատերերին), եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ.
6. Դատարանի եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական անձի կամավոր լուծարումը կամ վերակազմակերպումն արգելվում է: Այդպիսի իրավաբանական անձի կողմից այնպիսի գործարք կամ կապակցված մի քանի գործարքներ իրականացնելը (բացառությամբ այն գործարքների, որոնց կատարումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, պարտադիր է), որը կարող է հանգեցնել տվյալ իրավաբանական անձի հաշվապահական հաշվետվություններում առկա տվյալների հիման վրա որոշված ակտիվների 25 տոկոսից ավելի չափով ուղղակի կամ անուղղակի գույք ձեռք բերելուն կամ այդ չափով գույք օտարելուն, կարող է իրականացվել միայն Պրոբացիայի ծառայության թույլտվությամբ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  129

7. Եթե առկա է իրավաբանական անձի՝ որպես պարտապանի մասնակցությամբ դեռևս չավարտված սնանկության վարույթ, ապա քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգվում է մինչև սնանկության վարույթի ավարտը.
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում Պրոբացիայի ծառայությունը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան՝ քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը հետաձգելու կամ արդեն իսկ հետաձգված քրեաիրավական ներգործության միջոցի կատարումը վերացնելու համար: