FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Ապահովագրական փաթեթի դեղերի ամբողջությամբ կամ մասնակի հատուցման ենթակա ծախսերը. 1․ Դեղերի ծախսերի ապահովագրական հատուցման կարգը հաստատում է Կառավարությունը.
2. Դեղերի հատուցման գները և հատուցման առավելագույն չափերը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը՝ Կառավարության հաստատած մեթոդաբանության հիման վրա.
3. Ապահովագրական հատուցման ենթակա դեղի համար հատուցումը տրամադրվում է դեղի համար հաշվարկված հատուցման գնի չափով, սակայն ոչ ավելի, քան տվյալ դեղի համար «Դեղերի մասին» օրենքի համաձայն սահմանված հատուցման առավելագույն չափը.
4. Սահմանված առավելագույն հատուցման չափը գերազանցող տարբերությունը, որը չի գերազանցում սահմանված առավելագույն հատուցման չափի մինչև հիսուն տոկոսը, որպես համավճար, վճարում է ապահովագրված անձը սեփական կամ այլ միջոցների հաշվին: Սահմանված առավելագույն հատուցման չափի կրկնակին գերազանցող հատուցման գին ունեցող դեղը ենթակա չէ ընդգրկման հատուցվող դեղերի ցանկում հաշվարկման համար.
5. Բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական ծառայություններ տրամադրող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների մոտ բուժվող ապահովագրված անձանց համար դեղերի ծախսերը հատուցվում են ապահովագրական հատուցման ենթակա բժշկական օգնության և սպասարկման ենթակա ծառայության համար սահմանված գնի շրջանակում.
6. Ապահովագրական հատուցման ենթակա դեղերի հատուցման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են «Դեղերի մասին» օրենքին համապատասխան: