Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 286 Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը. 1. Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթուղթ տրամադրելը կամ ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթուղթ կազմելը և ներկայացնելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 2) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կամ 3) պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով. 3. Սույն հոդվածով նախատեսված արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ամբողջությամբ հատուցել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը և հաշվարկված տույժերը: |