FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան.
1. Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան անժամկետ է.
2. Վարկային բյուրոյի գործունեության լիցենզիան չի կարող այլ անձանց տրվել օգտագործման, օտարվել կամ գրավադրվել.
3. Վարկային բյուրոյի լիցենզիայի միասնական ձևը և դրանում ներառվող տեղեկությունները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
4. Կենտրոնական բանկը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյանը, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար.
5. Լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, ինչպես նաև դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով.
6. Կենտրոնական բանկը հրապարակում է լիցենզավորված վարկային բյուրոների ցանկը, որը ներառում է վարկային բյուրոյի անվանումը, գործունեության վայրը, Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի համարը, լիցենզիայի տրման տարին, ամիսը, ամսաթիվը: