FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

article  5

Պետական կարգավորման հիմունքները ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում.
1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորումն իրականացվում է հետևյալ նպատակներով.
    ա) պետության, ավտոմոբիլային տրանսպորտի ծառայություններից օգտվողների և ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնող քաղաքացիների և իրավաբանական անձանց շահերի պաշտպանության ապահովում.
    բ) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի համալիր զարգացման, ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության ապահովում.
2. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացվում է հետևյալ ձևերով.
    ա) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացում.
    բ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում պետական կարգավորման մարմինների խնդիրների և իրավասությունների սահմանում.
    գ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ու նորմատիվ տեխնիկական ակտերի և ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի ընդունում.
    դ) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում գործունեության առանձին տեսակների լիցենզավորում.
    ե) ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրումների ժամանակ իրականացվող որոշակի աշխատանքների (ծառայությունների) և որոշակի տեխնիկական միջոցների ու օբյեկտների համապատասխանության հավաստումը` «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
    զ) ավտոմոբիլային տրանսպորտում մոբիլիզացիոն պատրաստության և քաղաքացիական պաշտպանության ղեկավարում.
    է) ավտոմոբիլային տրանսպորտի շահագործման անվտանգության նկատմամբ հսկողության իրականացում.
    ը) ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի գործունեության մասին վիճակագրական տեղեկատվության հավաքման, կուտակման և վերլուծության կարգի սահմանում.
    թ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում.
3. Պետական կարգավորումն ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում իրականացնում են պետական կառավարման այն մարմինները, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված են համապատասխան գործառույթներ: