Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ article 12 Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը. 2. Սույն օրենքի հիման վրա Հանրային խորհրդի առաջին կազմը ձևավորում է նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնումից հետո կազմավորված Կառավարությունը` սույն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան: Նոր կազմավորված Հանրային խորհուրդը վարչապետի` սույն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Հանրային խորհրդի կանոնադրությունը. 3. 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան կազմավորված Հանրային խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շարունակում է գործել որպես Կառավարության խորհրդակցական մարմին` սույն օրենքին համապատասխան, և ավարտում է գործունեությունը սույն օրենքի համաձայն նոր Հանրային խորհրդի կազմավորման վերաբերյալ վարչապետի գրավոր հայտարարությունը Կառավարության պաշտոնական համացանցային կայքում հրապարակվելու օրը. 4. Սույն օրենքի համաձայն կազմավորված նոր Հանրային խորհրդի 15 մշտական հանձնաժողովների իրավասությանը վերապահված ոլորտների ցանկը մինչև հանձնաժողովների նախագահների ընտրության անցկացումը սահմանում է վարչապետը` խորհրդակցելով Հանրային խորհրդի` Կառավարության նշանակած անդամների հետ: 2018 թ. մարտի 21 Երևան ՀՕ-144-Ն |