Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 36 Վարույթի հանրային մասնակիցների փոխհարաբերությունները. 1. Վերադաս դատախազն իրավասու է հանձնարարություն տալու հսկող դատախազին` նրա իրավասության ներքո գտնվող ցանկացած հարցի կապակցությամբ. 2. Իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի տված հանձնարարությունը պարտադիր է հսկող դատախազի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հսկող դատախազը գտնում է, որ նման հանձնարարությունն անօրինական է կամ անհիմն: Այդ դեպքում հսկող դատախազը, առանց վերադաս դատախազի հանձնարարությունը կատարելու, առարկություն է ներկայացնում հանձնարարություն տված դատախազի վերադասին. 3. Հսկող դատախազն իրավասու է հանձնարարություն տալու` 1) քննչական մարմնի ղեկավարին, քննիչին կամ հետաքննության մարմնի պետին` նրանց կատարած անօրինական գործողությունը դադարեցնելու կամ դրա հետևանքները չեզոքացնելու կապակցությամբ. 2) քննչական մարմնի ղեկավարին, քննիչին կամ հետաքննության մարմնի պետին` նրանց անօրինական որոշումը վերացնելու դեպքում դրա հետևանքները չեզոքացնելու կապակցությամբ. 3) քննիչին` քրեական հետապնդման հարուցման կամ դադարեցման հարցը լուծելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանելու կամ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու կապակցությամբ. 4. Իր իրավասության սահմաններում հսկող դատախազի տված հանձնարարությունը պարտադիր է քննչական մարմնի ղեկավարի, քննիչի և հետաքննության մարմնի պետի համար, սակայն վերջիններս իրավասու են իրենց հասցեագրված հանձնարարության վերաբերյալ առարկություն ներկայացնելու վերադաս դատախազին: Քննչական մարմնի ղեկավարն իրավասու է վերադաս դատախազին առարկություն ներկայացնելու նաև իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին հասցեագրված հանձնարարության կապակցությամբ. 5. Քննչական մարմնի ղեկավարն իրավասու է հանձնարարություն տալու իր անմիջական ենթակայության ներքո գործող քննիչին` նախաքննության պատշաճ կազմակերպմանը, ներառյալ դրա արդյունավետությանը վերաբերող ցանկացած հարցի, այդ թվում` կոնկրետ ապացուցողական գործողություն կատարելու կապակցությամբ: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 36 6. Իր իրավասության սահմաններում քննչական մարմնի ղեկավարի տված հանձնարարությունը պարտադիր է քննիչի համար, սակայն վերջինս իրավասու է դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու հսկող դատախազին` չկասեցնելով հանձնարարության կատարումը. 7. Քննիչն իրավասու է հանձնարարություն տալու հետաքննության մարմնին` նախաքննության համակողմանիությունը և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով. 8. Իր իրավասության սահմաններում քննիչի տված հանձնարարությունը պարտադիր է հետաքննության մարմնի համար, սակայն հետաքննության մարմնի պետն իրավասու է դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու հսկող դատախազին` չկասեցնելով հանձնարարության կատարումը: |