FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  147

Տուգանքը.
1. Տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կարող է կիրառվել սույն օրենքի 143-րդ հոդվածով նախատեսված հիմքերից յուրաքանչյուրի առկայության դեպքում, եթե վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների (ինչպիսիք են հանդիպումը, նամակագրությունը, բացատրական աշխատանքները) իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման արդյունքում չեն վերացվել, կամ չեն կարող վերացվել այդ խախտումները և (կամ) խախտումների պատճառները. առկա են հիմնավոր կասկածներ, որ վերահսկվողը հետագայում կկրկնի նման խախտումը: Այդ դեպքում տուգանք նշանակելու մասին որոշումը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին`
    1) պետք է հիմնավորվի, որ տվյալ խախտման (խախտումների) համար վերահսկվողի մոտ ստեղծված իրավիճակի շտկման նպատակով վերահսկողական միջոցառումների իրականացման և (կամ) սույն օրենքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պատասխանատվության միջոցի կիրառման արդյունքում վերահսկվողը չի իրականացրել անհրաժեշտ և արդյունավետ քայլեր խախտումների վերացման ուղղությամբ.
    2) տուգանքի նշանակումը պետք է համապատասխանի խախտման (խախտումների) բնույթին և չպետք է հիմնված լինի խտրական դատողությունների վրա.
2. Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողի նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկը.
3. Տուգանքի գումարի չափը չպետք է հանգեցնի վերահսկվողի ծանր ֆինանսական վիճակին.
4. Յուրաքանչյուր խախտման համար վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձանց նկատմամբ նշանակված տուգանքի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը: Վերահսկվողի ղեկավարի կամ պատասխանատու անձի նկատմամբ նշանակված տուգանքը գանձվում է նրա անձնական միջոցներից.
5. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի որոշմամբ այն դեպքում, երբ վերահսկվողը կամ նրա ղեկավարը կամ պատասխանատու անձը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Գումարը գանձվում է հօգուտ պետական բյուջեի: