FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթների խախտման համար.
1. Սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «ա» կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով.
2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված կարգադրագիրը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
3. Սույն օրենքով սահմանված կարգով արտադրական վտանգավոր օբյեկտը ռեեստրում գրանցման չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
4. Արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով.
5. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված տեխնիկական անվտանգության փորձաքննություն չանցկացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.
6. Փորձագետի (փորձագիտական խմբի) կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով.
7. Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.
8. Սույն օրենքի պահանջների խախտումները, որոնք հանգեցրել են խոշոր տեխնածին աղետների և վթարների, առաջացնում են քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով.
9. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետով նախատեսված պահանջը սահմանված ժամկետում չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով։