FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

ԱԿՈՒՄԲԻ ՍԵՓԱԿԱՆ և ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ.
1. Ակումբի սեփական միջոցները գոյանում են`
    ա) անդամների պարտադիր, ինչպես նաև կամավոր վճարներից.
    բ) դրամաշնորհների, պետական և համայնքային բյուջեների անհատույց տրամադրվող միջոցներից.
    գ) օրենքով չարգելված այլ աղբյուրներից: Ակումբի սեփական միջոցներն ստորադասվում են երկու մասի` բաժանելի սեփականության և համատեղ` անբաժանելի սեփականության.
2. Ակումբի բաժանելի սեփականությունն են նրա անդամների պարտադիր և կամավոր վճարներից ձևավորված կանոնադրական հիմնադրամի միջոցները: Ակումբի անդամների բաժանելի սեփականություն հանդիսացող ներդրումները տալիս են ակումբի կառավարմանը մասնակցելու և ակումբի ծառայություններից ու սպասարկումներից օգտվելու իրավունք: Դրանց դիմաց շահաբաժիններ չեն վճարվում: Ակումբի բաժանելի սեփականությունը նրա անդամների առանձնացված հաշվառվող միջոցներն են, որոնց նկատմամբ անդամները պահպանում են իրենց սեփականության իրավունքը և կարող են հետ ստանալ ակումբից դուրս գալու դեպքում, սակայն չեն կարող առանձնացված տնօրինել, տիրապետել կամ օգտագործել դրանք ակումբի անդամակցության ընթացքում: Ակումբի անդամակցությունից դուրս գալու դեպքում անդամի բաժնային միջոցների այն մասը, որը գոյացել է նրա անդամակցության ընթացքում, դիտվում է որպես տվյալ անձի կողմից ստացված եկամուտ և ենթակա է հարկման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3. Ակումբի համատեղ` անբաժանելի սեփականությունն են`
    ա) փոխառությունների վերականգնման պահուստի միջոցները.
    բ) ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի միջոցները.
    գ) դրամաշնորհներից ձևավորվող պահուստի միջոցները: Համատեղ` անբաժան սեփական միջոցների նկատմամբ ակումբի անդամը կորցնում է սեփականության իրավունքն ակումբից դուրս գալու և հեռացվելու դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  4

Ակումբի անբաժանելի սեփականությունը կազմող միջոցներն անդամների միջև չեն բաժանվում, այլ տնօրինվում, տիրապետվում և օգտագործվում են ակումբի անդամների ընդհանուր որոշմամբ և կարող են բաժանվել միայն ակումբի լուծարման դեպքում լուծարման պահին առկա անդամների միջև` բաժնային սեփականության մեջ նրանցից յուրաքանչյուրի բաժնեմասին համապատասխանող հարաբերակցությամբ, բացառությամբ դրամաշնորհների: Ակումբի լուծարման դեպքում դրամաշնորհների պահուստի միջոցների սեփականության իրավունքն անցնում է սույն օրենքով սահմանված Ակումբների հիմնադրամին և (կամ) Ակումբների միությանը, իսկ դրանց լուծարման դեպքում` պետությանը.
4. Ակումբը փոխառու միջոցներ կարող է ներգրավել միայն սույն օրենքով սահմանված Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից, պետական և համայնքային բյուջեներից անհատույց հատկացված միջոցներից: Ակումբը փոխառու միջոցներ չի կարող ներգրավել ակումբի անդամ չհանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձանցից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Ակումբը չի կարող փոխառու միջոցներ տրամադրել ակումբի անդամ չհանդիսացող ֆիզիկական և իրավաբանական անձանց: