Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 10 ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. 1. Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին հայտնել իր կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրն ու աշխատանքային ռեժիմը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) այդ տեղեկատվությունը պետք է զետեղի ցուցանակի վրա: Ցուցանակին ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը: Արտադրողը (կատարողը, վաճառողը) պետք է նաև սպառողին ներկայացնի տեղեկատվություն` պետական գրանցման, ինչպես նաև, եթե արտադրողի (կատարողի, վաճառողի) գործունեության տեսակը (տեսակները) ենթակա է լիցենզավորման` լիցենզիայի համարի, դրա գործողության ժամկետի և այդ լիցենզիան տվող մարմնի մասին. 2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված տեղեկատվությունը պետք է հասցվի սպառողներին ի գիտություն` նաև ժամանակավոր շինություններում, սպառողական ապրանքների շուկաներում, տոնավաճառներում` շրջիկ կետերի և շրջածախ առևտրի միջոցներով վաճառքի, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումների իրականացման ժամանակ և այլ դեպքերում, եթե առևտուրը, սպառողների կենցաղային և այլ տիպի սպասարկումներն իրականացվում են վաճառողի (կատարողի) գտնվելու մշտական վայրից դուրս: |