FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Լիազոր մարմնի կողմից պատասխանատվության միջոցների կիրառման կարգը.
1. Պետական վերահսկողության արդյունքում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների խախտման դեպքում լիազոր մարմնի ղեկավարը, նրա համապատասխան տեղակալները, ինչպես նաև լիազոր մարմնի պետական վերահսկողություն իրականացնող համապատասխան ստորաբաժանման կամ տարածքային մարմինների ղեկավարները պետք է կիրառեն պատասխանատվության միջոց կամ նախազգուշացում.
2. Պատասխանատվության միջոց կիրառելիս հաշվի են առնվում տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների խախտումների կրկնակիությունը, տնտեսավարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսավարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, տնտեսավարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը.
3. Նախազգուշացումը տրվում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտների օրենսդրության պահանջների հնարավոր խախտումները կանխելու նպատակով: