Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 210 Նախազգուշացումը. 1. Որևէ անձի կողմից սույն օրենքի, դրա հիման վրա ընդունված և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերի խախտման դեպքում Կենտրոնական բանկի նախագահն իր որոշմամբ իրավասու է տալու նախազգուշացում. 2. Նախազգուշացում տալու որոշումն ուժի մեջ է մտնում դրա հասցեատիրոջ գործունեության կամ բնակության (ֆիզիկական անձանց համար) վայրում մուտքագրվելու, հանձնվելու կամ նրանց նշած գտնվելու կամ բնակվելու վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով նրանց իրազեկելու պահից և ենթակա է պարտադիր կատարման նախազգուշացվող անձի կողմից: Նախազգուշացումը կարող է ներառել նախազգուշացվող անձի գործունեությունն օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանեցնելու վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ցուցումներ. 3. Նախազգուշացումը պետք է հիմնավորվի դրա պատճառների, այդ թվում՝ նաև այն փաստերի գրավոր շարադրմամբ, որոնք հիմք են հանդիսացել Կենտրոնական բանկի որոշման համար: Կենտրոնական բանկի որոշման համար կարող են հիմք հանդիսանալ նաև նախազգուշացվող անձի այնպիսի գործողությունները, որոնք կարող են հանգեցնել արժեթղթերի շուկան կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի խախտմանը: |