Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 13
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 Օրենքի հիմնական հասկացությունները. 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` 1) ամերիկա-եվրոպական հիբրիդային սորտ` խաղողի ամերիկյան վայրի տեսակի և եվրոպական կուլտուրական սորտերի խաչասերումից ստացված հիբրիդ և (կամ) սորտ. 2) աշխարհագրական նշումով խաղողի գինի՝ խաղողի գինի, որը համապատասխանում է դրա աշխարհագրական նշմանը, և որի արտադրությունն իրականացվում է տվյալ աշխարհագրական տարածքում (տարածաշրջանում, վայրում). 3) աշխարհագրական նշումով խաղողի օղի՝ խաղողի օղի, որը համապատասխանում է դրա աշխարհագրական նշմանը, և որի արտադրությունն իրականացվում է տվյալ աշխարհագրական տարածքում (տարածաշրջանում, վայրում). 4) բազմաթորում (ռեկտիֆիկացիա)` հատուկ սարքերում, եռացող բազմաբաղադրիչ (բազմակոմպոնենտ) հեղուկ արտադրատեսակից, նույն ճնշման տակ, միմյանց նկատմամբ հակառակ ուղղությամբ շարժվող և հավասարակշռության մեջ չգտնվող հեղուկ և գազային ֆազերի բազմակի շփման միջոցով իրենց եռման ջերմաստիճաններով իրար մոտ գտնվող նյութերի անջատում. 5) բնական էթանոլ՝ խաղողի քաղցուի սպիրտային խմորման ժամանակ առաջացած բնածին (էնդոգեն) սպիրտ (էթանոլ). 6) բնական սպիրտի խտությունը (ծավալային մասը)՝ սպիրտի ամբողջ ծավալային խտությունը տվյալ արտադրանքում՝ մինչև դրա որևէ եղանակով հարստացումը. 7) բրենդի` առնվազն 36 տոկոս ծավալային մասով (այսուհետ՝ ծավ. %) սպիրտի փաստացի խտությամբ և 5-ից մինչև 30 գրամ մեկ լիտրում (այսուհետ՝ գ/լ) շաքարի պարունակությամբ, յուրահատուկ փնջով և համով, խաղողի հումքով, Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած պահանջներին համապատասխանող թունդ ոգելից խմիչք, որի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել միայն բրենդիի սպիրտ, բրենդի, հայկական կոնյակի սպիրտ, հայկական կոնյակ, հայկական կոնյակի սպիրտաջուր, հայկական կոնյակի բուրավետ ջուր, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, այլ երկրից ներմուծված խաղողի ծագման սպիրտ և (կամ) բրենդի, կոլեր և շաքարի օշարակ. 8) բրենդիի գինենյութ` կառավարության սահմանած բրենդիի սպիրտի ստացման համար նախատեսված խաղողի սորտերից, նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինենյութ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 9) բրենդիի սպիրտ` բրենդիի գինենյութի կամ բրենդիի սպիրտահումքի կամ հայկական կոնյակի գինենյութի և (կամ) հայկական կոնյակի սպիրտահումքի խմբային թորումից ստացված, յուրահատուկ փնջով և համով, 55-ից մինչև 72 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք. 10) բրենդիի սպիրտահումք` բրենդիի կամ հայկական կոնյակի գինենյութի մեկ փուլով (ոչ խմբային) թորումից ստացված, յուրահատուկ փնջով և համով, 23-ից մինչև 32 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք. 11) բրենդիի սպիրտաջուր` բրենդիի և (կամ) հայկական կոնյակի սպիրտի և ջրի խառնումից ստացված, առնվազն 3 ամիս հնացրած, յուրահատուկ փնջով և համով, 8,5-ից մինչև 25 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք. 12) բրենդիի բուրավետ ջուր` բրենդիի կամ հայկական կոնյակի գինենյութի, բրենդիի կամ հայկական կոնյակի սպիրտահումքի խմբային թորման հետևանքով առաջացած պոչային թորամասից ստացված, առնվազն 6 ամիս հնացված, յուրահատուկ փնջով և համով, 25-ից մինչև 30 ծավ. % էթանոլի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք. 13) բուրավետացված գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, 14,5-ից մինչև 22 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ և 10-ից մինչև 17,5 ծավ. % էթանոլի ընդհանուր խտությամբ բնական սպիրտով հեղուկ արտադրանք, որն արտադրված է թարմ և (կամ) գերհասունացած խաղողից ստացված գինենյութից և (կամ) գինուց խաղողի քաղցուի և (կամ) մասամբ խմորված խաղողի քաղցուի ավելացմամբ կամ առանց այդ ավելացումների, թնդեցված բուսական ծագման սպիրտով, բուրավետացնող նյութերով, քաղցրացված խաղողի խտածո քաղցուով և (կամ) բնական ծագում ունեցող քաղցրացնող այլ նյութերով, գունավորված կոլերով կամ նմանատիպ սննդային ներկանյութերով կամ առանց գունավորման. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 20) գինեգործական արտադրանք արտադրող` օրենքով սահմանված կարգով տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար գրանցված իրավաբանական կամ անհատ ձեռնարկատեր, որը շուկայահանման նպատակով արտադրում և (կամ) վերամշակում է գինեգործական արտադրանք. 21) գինեգործական արտադրանքի մնացորդ` գինեգործական արտադրանքի արտադրության և պահման ժամանակ առաջացած, կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող ներքոհիշյալ մնացորդներ՝ խաղողի քաղցուի, խաղողի խտածո քաղցուի, խաղողի գինենյութի, խաղողի գինու, խաղողի բուրավետացված գինու նստվածքներ (դիրտ), խաղողի կնճեռ, խաղողի պտղամաշկ, խաղողի կորիզ, գինեքար, բարդա, հայկական կոնյակի, բրենդիի, խաղողի գինու և խաղողի օղու սպիրտների թորման ժամանակ առաջացած պոչային և գլխային թորամասերը (ֆրակցիաները). 22) գինենյութ` դեռևս թույլատրելի մեթոդների և վերամշակումների ենթակա նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ գինի. 23) գինու բազմաթոր սպիրտ (գինու ռեկտիֆիկատ սպիրտ)` գինենյութի և (կամ) գինու բազմաթորման (ռեկտիֆիկացիայի) միջոցով ստացված, առանց կողմնակի համի և հոտի, նվազագույնը 96,0 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 24) գինու նստվածք՝ նստվածք, որն առաջանում է գինենյութ կամ գինի պարունակող տարաներում խմորումից հետո կամ պահման ընթացքում կամ թույլատրելի մշակումից հետո, ինչպես նաև այդ արտադրանքի ֆիլտրման և կենտրոնախուսակման (ցենտրիֆուգման) հետևանքով. գինու նստվածք է համարվում նաև խաղողի քաղցուով տարաներում քաղցուի նստվածքը, որն առաջանում է պահման ընթացքում կամ թույլատրելի մշակումից հետո, ինչպես նաև քաղցուի կենտրոնախուսակման և ֆիլտրման հետևանքով առաջացող նստվածքը. 25) գինու սպիրտ` գինենյութի և (կամ) գինու և (կամ) գինու թորվածքի թորման և (կամ) գինու սպիրտի կրկնակի թորման և (կամ) այդ արտադրատեսակների ռեկտիֆիկացիայի միջոցով պատրաստված յուրահատուկ փնջով և համով, 87-ից մինչև 96 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 26) գինու քացախ` խաղողի գինու քացախաթթվային խմորման ճանապարհով ստացված, նվազագույնը 6 ծավ. % քացախաթթու պարունակող՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 27) երիտասարդ գինի՝ գինի, որում սպիրտային խմորումը դեռևս չի ավարտվել կամ ավարտվել է, կամ այն կանգնեցվել է որևէ ֆիզիկական մեթոդի օգնությամբ, և դեռևս գինին չի առանձնացվել խմորասնկային նստվածքից. 28) թորում՝ հատուկ սարքերում, եռացող բազմաբաղադրիչ (բազմակոմպոնենտ) հեղուկ արտադրատեսակից, նույն ճնշման տակ, իրենց եռման ջերմաստիճաններով իրար մոտ գտնվող նյութերի խմբային (ֆրակցիոն) անջատում հեղուկի մասնակի գոլորշիացման և հետագա խտացման (կոնդենսացման) ճանապարհով. 29) թունդ ոգելից խմիչք` նվազագույնը 15 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ, յուրահատուկ փնջով և համով, կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք, որն արտադրվել է խմորման միջոցով ստացված արտադրատեսակների անմիջապես թորման միջոցով և (կամ) բուսական նյութերի էթանոլում թրմեցման միջոցով, որի կուպաժում կարող են օգտագործվել նաև բուսական ծագման սպիրտ, բուսական ծագման թորվածք, գինու սպիրտ, բուրավետացնող և (կամ) քաղցրացնող միջոցներ ու նյութեր. 30) լուսացրում (օպալեսցենցիա)՝ լույսի ցրումը գինու կախութային համակարգի կողմից, երբ այդ համակարգի մասնիկների բեկման ցուցանիշը նկատելիորեն տարբերվում է բյուրեղյա պարզ գինու բեկման ցուցանիշից. 31) խաղողագործական արտադրանք արտադրող` շուկայահանման նպատակով խաղողագործական արտադրանք արտադրող ֆիզիկական և իրավաբանական անձ. 32) խաղողագործական միկրոշրջան` խաղողագործական տարածաշրջանի մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանի մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի և դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, և որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձևով դրսևորվում են միայն տվյալ պայմաններում. 33) խաղողագործական տարածաշրջան` խաղողի վազի մշակության համար բնակլիմայական համապատասխան պայմաններ ունեցող` սույն օրենքով սահմանված աշխարհագրական տարածք. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 33.1) խաղողագործական մակրոշրջան՝ խաղողագործական մի քանի տարածաշրջաններ կամ խաղողագործական մեկ կամ մի քանի տարածաշրջանների և խաղողագործական տարածաշրջանների մի մասը, որն այդ խաղողագործական տարածաշրջանների մյուս տարածքներից տարբերվում է իր բնակլիմայական պայմաններով, որում խաղողի և դրա վերամշակված արտադրատեսակների որակն ամբողջությամբ կամ հիմնականում պայմանավորված է այդ տեղի բնական գործոններով, և որտեղ խաղողի որոշ սորտերի առանձնահատկությունները լավագույն ձևով դրսևորվում են միայն տվյալ պայմաններում. 34) խաղողի արտադրական տնկարկ՝ խաղողի գինեմետ և համապիտանի սորտերով տնկված այգի, որի բերքը շուկայահանվում է. 35) խաղողի բազմացման այլ ելանյութ` խաղողի գինեմետ և համապիտանի սորտի վազի կտրոն, մերիսթեմատիկ հյուսվածք (խաղողի բույսի հյուսվածք, որն ունի կիսվելու և նոր բջիջներ առաջացնելու ունակություն), խաղողի դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ). 36) խաղողի սեղանի գինի (սեղանի գինի)՝ միայն բնական ճանապարհով (էնդոգեն) առաջացած սպիրտ պարունակող գինի, որտեղ սպիրտի փաստացի խտությունը կազմում է 8-ից մինչև 15 ծավ. %. 37) խաղողի բուրավետացված գինի` թարմ և (կամ) գերհասունացած խաղողից ստացված գինենյութից և (կամ) գինուց, խաղողի քաղցուի և (կամ) մասամբ խաղողի խմորված քաղցուի ավելացմամբ կամ առանց այդ ավելացումների ստացված, բուրավետացնող միջոցներով և (կամ) նյութերով բուրավետացված, քաղցրացնող նյութեր և (կամ) միջոցներ և գյուղատնտեսական ծագման սպիրտ ավելացրած, 14,5-ից մինչև 22 ծավ. % փաստացի և 8,5-ից մինչև 14,5 ծավ. % ընդհանուր բնական էթանոլ պարունակող արտադրանք, որի բաղադրության առնվազն 75 տոկոսը խաղողի գինի է. 38) խաղողի գինեմետ սորտ՝ գինեգործական արտադրանք արտադրելու համար նախատեսված խաղող. 39) խաղողի գինի (գինի)` ջարդված կամ չջարդված խաղողի, դրա փլուշի կամ քաղցուի լրիվ կամ մասնակի խմորումից ստացված, շուկայահանումից առաջ թույլատրելի մեթոդների և մշակումների ենթարկված, 8,5-ից մինչև 22 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 40) խաղողի խտածո քաղցու` խաղողի քաղցուից ցանկացած թույլատրելի մեթոդներով (բացառությամբ կրակով անմիջական տաքացման) ջրի մասնակի հեռացմամբ խտացված, մինչև 1 ծավ. % փաստացի էթանոլ և նվազագույնը 50,9 գ/լ շաքար պարունակող չկարամելացված՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող արտադրանք. 41) խաղողի խտացված հյութ՝ խաղողի հյութից ցանկացած թույլատրելի մեթոդներով (բացառությամբ կրակով անմիջական տաքացման) ջրի մասնակի հեռացմամբ խտացված, մինչև 1 ծավ. % փաստացի էթանոլ և նվազագույնը 50,9 գ/լ շաքար պարունակող` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող չկարամելացված հեղուկ արտադրանք. 42) խաղողի կնճեռ` ջարդված և (կամ) չջարդված խաղողի մաշկի, չանչի և ողկույզի պինդ այլ մասնիկների լրիվ և (կամ) մասնակի խմորված և (կամ) չխմորված` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող անհամասեռ զանգված. 43) խաղողի համապիտանի սորտ՝ խաղողի սորտ, որը կարող է ծառայել ինչպես խաղողի սեղանի, այնպես էլ խաղողի գինեմետ սորտ. 44) խաղողի հյութ՝ թարմ խաղողից կամ խաղողի քաղցուից կամ խաղողի խտացված քաղցուից ստացված, մինչև 1 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ, չխմորված, բայց խմորվելու ունակ, սննդի մեջ նույն ձևով օգտագործման համար պիտանի` կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 45) խաղողի մայրուտ` ապրանքային խաղողի մշակության խաղողագործական տարածաշրջանում խաղողի ելանյութի (կտրոնի) մթերման համար հիմնված մաքրասորտ տնկարկ. 46) խաղողի հումքով թունդ ոգելից խմիչք` նվազագույնը 15 ծավ. % էթանոլ պարունակող խմիչք, որի արտադրության համար օգտագործվող բաղադրամասերի առնվազն 55 տոկոսը ստացվել է խաղողից. 47) խաղողի հումքով ոգելից խմիչք` նվազագունը 8 ծավ. % էթանոլ պարունակող ոգելից խմիչք, որի արտադրության ժամանակ օգտագործվող բաղադրամասերի առնվազն 55 տոկոսը ստացվել է խաղողից. 48) խաղողի սեղանի սորտ՝ սննդի մեջ թարմ վիճակում անմիջական օգտագործման համար նախատեսված և (կամ) այդ նպատակով փոխադրվող և պահվող պիտանի խաղող. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 49) խաղողի օղի՝ 36 ծավ. % -ից ոչ պակաս սպիրտի փաստացի խտությամբ և 5-ից մինչև 30 գ/լ շաքարի պարունակությամբ, յուրահատուկ փնջով և համով, խաղողի հումքով, կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող թունդ ոգելից խմիչք, որի տարախառնուրդում թույլատրվում է օգտագործել խաղողի օղու թորվածք, խաղողի օղի, խմելու կամ մշակման ենթարկված ջուր, ներկանյութ, բուրավետացնող նյութ, շաքարի օշարակ և կոլեր. 50) խաղողի օղու գինենյութ՝ խաղողի օղու թորվածքահումքի և (կամ) խաղողի օղու ստացման համար նախատեսված, նվազագույնը 8 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ, նախապես խաղողի կնճեռ պարունակող և (կամ) կնճեռ ավելացրած՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինենյութ. 51) խաղողի օղու թորվածք` խաղողի օղու թորվածքահումքի և (կամ) խաղողի օղու գինենյութի թորման միջոցով ստացված, յուրահատուկ փնջով և համով, 52-ից մինչև 86 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 52) խաղողի օղու թորվածքահումք` խաղողի օղու գինենյութի մեկ փուլով թորված, թորամասերը չառանձնացված, յուրահատուկ փնջով, 20-ից մինչև 33 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 53) խաղողի քաղցու` խաղողից ստացված, մինչև 1 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 54) խաղուն գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որն արտադրվել է ներքոհիշյալ արտադրանքներից որևէ մեկի կամ դրանց խառնուրդի առաջնային և երկրորդային սպիրտային խմորման ճանապարհով՝ խաղողի քաղցու, գինենյութ և գինի, որում ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 20-0C ջերմաստիճանի դեպքում նվազագույնը 350 կիլոպասկալ է, և տարայի ապահերմետիկացման դեպքում տեղի է ունենում բացառապես բնական ծագմամբ ածխածնի երկօքսիդի անջատում. 55) ծավ. %՝ սպիրտի խտությունը` ըստ ծավալի. 56) կարամելացված շաքար՝ սախարոզայի վերահսկվող տաքացմամբ, առանց հիմնային նյութերի և անօրգանական թթուների ավելացման ստացված արտադրատեսակ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 65) հայկական կոնյակի սպիրտաջուր` հայկական կոնյակի սպիրտի և ջրի խառնումից ստացված, յուրահատուկ փնջով և համով, 8,5-ից մինչև 25 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող հեղուկ արտադրանք. 66) հայկական կոնյակի բուրավետ ջուր` հայկական կոնյակի գինենյութի և (կամ) հայկական կոնյակի սպիրտահումքի խմբային թորման պոչային խմբից ստացված յուրահատուկ փնջով և համով, 25-ից մինչև 30 ծավ. % էթանոլի փաստացի խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասանող հեղուկ արտադրանք. 67) հարստացում՝ թարմ խաղողի, խաղողի քաղցուի, մասնակի խմորված խաղողի քաղցուի և երիտասարդ գինու, ինչպես նաև սովորական գինու արտադրության համար նախատեսված գինենյութի բնական սպիրտի պարունակության բարձրացում՝ թարմ խաղողի, մասնակի խմորված խաղողի քաղցուի կամ դեռ խմորման վիճակում գտնվող երիտասարդ գինու համար՝ խաղողի խտացված քաղցուի անմիջական ավելացմամբ, խաղողի քաղցուի համար՝ խաղողի խտացված քաղցուի ավելացմամբ կամ նրա մասնակի խտացման ճանապարհով, ներառյալ` հակադարձ օսմոսը, իսկ սովորական գինու դեպքում՝ սառեցման միջոցով մասնակի խտացմամբ. 68) հատուկ գինի` էթանոլի 15-ից մինչև 22 ծավ. % փաստացի, 4-ից մինչև 17,5 ծավ. % բնական էթանոլի ընդհանուր խտությամբ՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող գինի, որն ստացված է հետևյալ արտադրատեսակներից որևէ մեկից կամ դրանց խառնուրդից՝ խաղողի քաղցու, խաղողի խտածո քաղցու, խմորման փուլում գտնվող խաղողի քաղցու, գինի, խմորման փուլում գտնվող գինի, և որը թնդեցված է 52-ից մինչև 86 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ գինու կամ գինենյութի թորումից ստացված էթանոլով և (կամ) առնվազն 96 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ խաղողից պատրաստված այլ արտադրանքի թորումից ստացված էթանոլով. 69) հնացրած գինի՝ գինի, որը շուկայահանվում է և նախատեսված է սննդի մեջ անմիջական օգտագործման համար առնվազն մեկ և կես տարի հնացումից հետո, որից նվազագույնը կես տարի կաղնեփայտյա տակառներում կամ կաղնու փայտի առկայությամբ այլ տարաներում՝ սովորական գինիների համար, և մինչև 1000 լիտր տարողությամբ կաղնեփայտյա տակառներում՝ աշխարհագրական նշումով գինիների համար. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 70) հնացում՝ բնական ճանապարհով որոշակի ֆիզիկաքիմիական գործընթացի իրականացում՝ այդ նպատակով նախատեսված տարաների մեջ, որի ընթացքում կամ հետևանքով արտադրատեսակը ձեռք է բերում բաղադրության և համազգայական (զգայաբանական) հատկանիշների նոր կազմ. 71) մարգարտային (կիսախաղուն) գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, բնական ծագման ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որում ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 20-0C ջերմաստիճանի դեպքում 100-ից մինչև 250 կիլոպասկալ է. 72) միախառնում (էգալացիա)՝ նույն տիպի և (կամ) դասի և (կամ) տեսակի ոգելից խմիչքների կամ դրանց բաղադրամասերի խառնում, պայմանով, որ խառնման ենթակա խմիչքները կամ դրանց բաղադրամասերը արտադրվել են նույն մեթոդների կիրառմամբ, հնացվել են նույն տևողությամբ և ծագել են խաղողագործական նույն տարածաշրջանից. 73) նորելուկ գինի՝ գինի, որը շուկայահանվում է և նախատեսվում է սննդի մեջ անմիջական օգտագործման համար՝ խաղողի բերքահավաքի տարում. 74) շարքային գինի՝ գինի, որը շուկայահանվում է և նախատեսվում է սննդի մեջ անմիջական օգտագործման համար՝ խաղողի բերքահավաքի տարվան հաջորդող տարում. 75) շաքարի օշարակ՝ 30-ից մինչև 40 ծավ. % սպիրտի փաստացի խտությամբ, սախարոզայից ստացված՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող քաղցրացնող նյութ. 76) ոգելից խմիչք՝ սպիրտ պարունակող հեղուկ արտադրանք, որը շուկայահանվում է և նախատեսված է սննդի մեջ անմիջական օգտագործման համար, ունի յուրահատուկ համազգայական բնութագրեր, պարունակում է նվազագույնը 8 ծավ. % էթանոլ, արտադրված է անմիջապես խմորման միջոցով ստացված արտադրատեսակից և (կամ) ոգելից խմիչքը մեկ կամ մի քանի ոգելից այլ խմիչքների և (կամ) գյուղատնտեսական ծագման էթանոլի և (կամ) գյուղատնտեսական ծագման թորվածքի և գինու սպիրտի հետ խառնումով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 4 77) պղպջուն գինի՝ կառավարության սահմանած պահանջներին համապատասխանող, ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշմամբ հագեցված սեղանի գինի, որտեղ ածխածնի երկօքսիդի հավելյալ ճնշումը հերմետիկ տարայում 20-0C ջերմաստիճանում նվազագույնը 100 կիլոպասկալ է: Սույն օրենքն առանձնացնում է հետևյալ պղպջուն գինիները` խաղուն, մարգարտային (կիսախաղուն), գազացված խաղուն և գազացված մարգարտային (կիսախաղուն). 78) սովորական գինի` գինի, որը ստացվում է խաղողի մեկ սորտի գինենյութից կամ մեկ սորտի կամ սորտերի խառնուրդի (սեպաժի) վերամշակումից ստացված գինենյութերի միախառնումից կամ տարախառնումից, որի շշալցումը թույլատրվում է իրականացնել ցանկացած վայրում, և որին աշխարհագրական նշում չի տրվում. 79) սպիրտի ավելացում (սպիրտացում կամ թնդեցում)՝ գյուղատնտեսական ծագման սպիրտի ավելացում ոգելից խմիչքին և (կամ) նրա բաղադրամասերից որևէ մեկին. 80) սպիրտի ընդհանուր խտությունը ծավալում (ծավ. %)՝ 20-0C ջերմաստիճանում սպիրտի փաստացի և պոտենցիալ ծավալային խտությունների գումարը. 81) սպիրտի պոտենցիալ խտությունը` ըստ ծավալի (ծավ. %)՝ 20-0C ջերմաստիճանում մաքուր սպիրտի ծավալային միավորները, որոնք կարող են ստացվել արտադրանքի ծավալի 100 միավորում պարունակվող շաքարի լրիվ խմորման հետևանքով. 82) սպիրտի փաստացի խտությունը` ըստ ծավալի (ծավ. %)՝ 20-0C ջերմաստիճանում արտադրանքի ծավալի 100 միավորում պարունակվող մաքուր սպիրտի ծավալային միավորների քանակը. 83) վայրի խաղող՝ Վիտիս վինիֆերա տեսակի Սիլվեստրիս Գմել ենթատեսակի խաղող. 84) Վիտիս վինիֆերա՝ խաղողի տեսակներից մեկը, որը ներառում է եվրոպաասիական խաղողի բոլոր սորտերը և ձևերը. |