Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. 1. Գրավատունն իրավունք ունի` ա) տոկոսավճարով տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր. բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից, ինչպես նաև փոխառություններ ներգրավել մասնակիցներից. գ) թողարկել և բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև տեղաբաշխել սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի) և ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնց երկրորդային տեղաբաշխումը կարող է կատարվել միայն բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև. դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր. ե) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված 100 000 դրամ և ավելի արժողություն ունեցող գույքը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան. զ) պարտավորությունների դիմաց իրացնել իրեն որպես գրավ կամ պահատվության հանձնված մինչև 100 000 դրամ արժողություն ունեցող գույքը` գրավատան կողմից հաստատված և լիազոր մարմնի հետ համաձայնեցված հրապարակային սակարկությունների կարգին համապատասխան կամ սույն մասի «ե» ենթակետով սահմանված կարգով. է) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հավաստիության հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահպանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայտարարությունը. 2. Գրավատունը չի կարող` ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր, այլ արժեթղթեր կամ ածանցյալ ֆինանսական գործիքներ, ներգրավել միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով. բ) տրամադրել ապրանքային վարկեր. գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով` առանց յուրաքանչյուր մասնաբաժնի համար նոր պայմանագիր կնքելու. դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 ե) վարկն ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: (Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված, բայց մարման ենթակա վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը` ճանաչվել ուժը կորցրած). զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ): |