Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը. 1. Անձնական տվյալների պաշտպանությունն իրականացնում է լիազոր մարմինը, որը գործում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կառուցվածքով. 2. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը գործում է անկախ՝ օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա. 3. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինը` 1) ստուգում է իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անձնական տվյալների մշակման համապատասխանությունը սույն օրենքի պահանջներին. 2) սույն օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառում է օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ. 3) պահանջում է արգելափակել, կասեցնել կամ դադարեցնել սույն օրենքի պահանջները խախտող անձնական տվյալների մշակումը. 4) օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մշակողից պահանջում է անձնական տվյալների ուղղում, փոփոխում, ուղեփակում կամ ոչնչացում. 5) անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ կամ մասամբ արգելում է անձնական տվյալների մշակումը. 6) վարում է անձնական տվյալներ մշակողների ռեեստր. 7) իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը ճանաչում է բավարար պաշտպանության մակարդակ ունեցող և դրանք ներառում է ռեեստրում. 8) ստուգում է տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը. 9) օրենքով նախատեսված դեպքերում դիմում է դատարան. 10) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ. 11) պահպանում է իր գործունեության ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած անձնական տվյալների գաղտնիությունը. 12) ապահովում է տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանությունը. 13) քննում է անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումները և իր լիազորությունների սահմաններում ընդունում որոշումներ. 14) տարեկան մեկ անգամ ներկայացնում է հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 15) կատարում է հետազոտություններ և մշակողների դիմումների կամ լուսաբանումների հիման վրա տալիս տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն կամ տեղեկացնում է անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի մասին. 16) իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացնում իր գործունեության ընթացքում քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ ի հայտ գալու դեպքում. 4. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով. 5. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գործունեությունը ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանձին տողով. 6. Անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնին կից կարող է հասարակական հիմունքներով գործել խորհրդատվական մարմին, որի ձևավորման ու գործունեության կարգը սահմանվում է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: |