FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  1891

Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները կամ պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը. Թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները կամ պետական մարմինների, պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց հաշվեկշռում հաշվառված թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ջարդոնի հաշվառման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պահանջները կամ թանկարժեք մետաղների զտարկման պահանջները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի երրորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե ստացած թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերների տնօրինման կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով: Սույն հոդվածի հինգերորդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: