FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  31

Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքը.
1. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո վերջինիս կողմից տասնօրյա ժամկետում վարույթում քննարկվող հարցի վերաբերյալ հանձնաժողով գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող փաստաթղթեր, նյութեր կամ այլ տեղեկություններ ներկայացնելու միջոցով.
2. Գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննության ապահովման համար հանձնաժողովի գնահատմամբ բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում վարույթի մասնակիցները կամ այլ անձինք ծանուցվում են հանձնաժողովում լսման օրվա և ժամի մասին.
3. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովն իր նախաձեռնությամբ կամ վարչական վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է հետաձգել լսումը՝ ողջամիտ ժամկետում ծանուցելով վարույթին մասնակցող անձանց.
4. Վարույթի մասնակիցը հանձնաժողովի լսմանը կարող է մասնակցել տեսաձայնային հեռահաղորդակցության կապի միջոցով.
5. Լսման ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված վարույթի մասնակցի չներկայանալը խոչընդոտ չէ լսում անցկացնելու համար: