Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 397 Բանկի գույքի շուկայական արժեքի որոշման կարգը. 1. Գույքի շուկայական արժեք է համարվում (ներառյալ՝ բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների արժեքը) այն գինը, որով գույքի արժեքի մասին անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել. 2. Գույքի շուկայական արժեքը որոշվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից: Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար պահանջվում է սահմանել գույքի շուկայական արժեք, շահագրգիռ անձ է հանդիսանում խորհրդի անդամը, ապա գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում. 3. Գույքի շուկայական արժեքի որոշման համար՝ անկախ գնահատողի ծառայություններից բանկը կարող է օգտվել խորհրդի որոշմամբ. 4. Անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի որոշումը պարտադիր է սույն օրենքի 36 հոդվածի վեցերորդ մասով սահմանված՝ բանկի մասնակիցների՝ բանկի կանոնադրական հիմնադրամում ունեցած մասնակցության հետգնման դեպքերում. 5. Բանկի բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի, այլ արժեթղթերի և ածանցյալ ֆինանսական գործիքների ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունները: Բանկի հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը, ինչպես նաև այն գինը, որը բանկի բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի համար համաձայն է վճարել բանկի գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք բանկի գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 397 Սույն մասով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է՝ բանկի զուտ ակտիվների (հիմնական կապիտալի) արժեքը հիմք ընդունելով: |