FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  193

Ներքին սպառման համար վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը.
1. Անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրվող ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը կարող է ստանալ այն անդամ պետության ցանկացած անձ, որի տարածքում տրվում է այդ փաստաթուղթը, այդ թվում՝ ապրանքների վերամշակման գործողություններ անմիջականորեն չկատարող անձը.
2. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթուղթը պետք է տեղեկություններ պարունակի՝
    1) փաստաթուղթը տրամադրած՝ անդամ պետության լիազորված մարմնի մասին.
    2) այն անձի մասին, որին տրվել է փաստաթուղթը.
    3) այն անձի (անձանց) մասին, որը (որոնք) անմիջականորեն կատարելու է (կատարելու են) ներքին սպառման համար վերամշակման գործողությունները.
    4) օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների մասին (անվանումը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագիրը, դրանց քանակը և արժեքը): Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ապրանքային դիրքի մակարդակով օտարերկրյա ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների ծածկագիրը նշելու հնարավորությունը, ինչպես նաև՝ ապրանքների և դրանց վերամշակման արդյունքների արժեքը չնշելու հնարավորությունը.
    5) ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերի մասին.
    6) վերամշակման արդյունքների ելքի չափաքանակները՝ քանակական և (կամ) տոկոսային արտահայտությամբ.
    7) ներքին սպառման համար վերամշակման գործողությունների և դրանց կատարման եղանակների մասին.
    8) վերամշակման արդյունքներում՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա ապրանքների նույնականացման եղանակների մասին.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  193

9) թափոնների և մնացորդների մասին (անվանումը, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան ծածկագիրը, քանակը և արժեքը): Անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ կարող է նախատեսվել Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ապրանքային դիրքի մակարդակով թափոնների և մնացորդների ծածկագիրը նշելու հնարավորություն, ինչպես նաև այդ թափոնների ու դրանց մնացորդների արժեքը չնշելու հնարավորություն.
    10) ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետի մասին.
    11) առևտրային նպատակներով թափոնների հետագա օգտագործման հնարավորության մասին.
    12) այն մաքսային մարմնի (մարմինների) մասին, որտեղ ենթադրվում են ապրանքների՝ «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպումը և այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտելը.
    13) վերամշակման արդյունքների նախնական վիճակը տնտեսապես շահավետ եղանակով վերականգնելու անհնարինության մասին.
3. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին կամ ապրանքների առանձին կատեգորիաների համար Հանձնաժողովի կողմից սահմանվող՝ ավելի տևական ժամկետը.
4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետն իր մեջ ներառում է՝
    1) ապրանքների վերամշակման արտադրական գործընթացի տևողությունը.
    2) վերամշակման արդյունքները «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու համար անհրաժեշտ ժամանակը.
5. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը հաշվարկվում է ապրանքները «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից, իսկ ապրանքների՝ մի քանի խմբաքանակներով մաքսային հայտարարագրման դեպքում՝ ապրանքների առաջին խմբաքանակը «ներքին սպառման համար վերամշակում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու օրվանից.
6. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման ժամկետը կարող է երկարաձգվել սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետի սահմաններում.
7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել լրացուցիչ տեղեկություններ, որոնք պետք է նշվեն ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  193

8. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման պայմանների մասին փաստաթղթի ձևը, դրա լրացման կարգը և տրման կարգը, դրա մեջ փոփոխություններ (լրացումներ) կատարելու, ինչպես նաև դրա հետկանչի (չեղյալ համարելու) և (կամ) դրա գործողությունը վերականգնելու կարգը սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ: