FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  385

Անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը.
1. Անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրը վարում է Հանձնաժողովը.
2. Իրավատիրոջ կամ նրա կամ մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող այլ անձի դիմումի հիման վրա անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկվում են յուրաքանչյուր անդամ պետությունում պահպանվող մտավոր սեփականության օբյեկտները: Որպես մի քանի իրավատերերի շահերը ներկայացնող անձ կարող է հանդես գալ մտավոր սեփականության նույնական օբյեկտների իրավատերերից մեկը՝ մյուս իրավատերերի հետ պայմանավորվածությամբ.
3. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների օբյեկտները, ապրանքային նշանները, սպասարկման նշանները և ապրանքների ծագման տեղանունները դասվում են մտավոր սեփականության այն օբյեկտների շարքին, որոնք կարող են ընդգրկվել անդամ պետությունների մտավոր սեփականության միասնական մաքսային ռեեստրում.
4. Այն իրավատերը, որը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կամ մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների հետ այլ գործողություններ կատարելիս կարող է տեղի ունենալ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով և ակտերով և (կամ) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իր իրավունքների խախտում, իրավունք ունի դիմում ներկայացնելու մտավոր սեփականության օբյեկտը անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու մասին (այսուհետ սույն գլխում` դիմում).
5. Դիմումը Հանձնաժողով է ներկայացվում մտավոր սեփականության օբյեկտների մեկ տեսակի վերաբերյալ: Միության մաքսային տարածքում մշտական ներկայացուցչություն չունեցող իրավատիրոջ անունից դիմումը կարող է ներկայացվել անդամ պետություններից որևէ մեկի տարածքում մշտական գտնվելու վայր ունեցող (գրանցված) անձանց միջոցով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  385

6. Դիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք հաստատում են յուրաքանչյուր անդամ պետությունում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների առկայությունը (վկայականներ, պայմանագրեր, այդ թվում՝ իրավունքների փոխանցման և լիցենզային, այլ փաստաթղթեր, որոնք իրավատերը կամ իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը ներկայացնող անձը կարող է յուրաքանչյուր անդամ պետությունում, դրա օրենսդրությանը համապատասխան, ներկայացնել որպես մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իր իրավունքների հավաստում), ինչպես նաև դիմումի մեջ նշելու ենթակա տեղեկությունները հաստատող փաստաթղթեր: Դիմումին կարող են կցվել ապրանքների նմուշներ, որոնք, ըստ իրավատիրոջ կամ իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը ներկայացնող անձի, կարող են ծառայել որպես մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ նրա իրավունքների խախտման փաստի հաստատում.
7. Եթե դիմումը ներկայացվում է իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը ներկայացնող անձի կողմից, ապա դիմումին կցվում է նաև իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) կողմից այդ անձին տրված լիազորագիրը (լիազորագրերը): Լիազորագիրը (լիազորագրերը) պետք է գործի Միության ամբողջ տարածքում: Եթե անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության նույնական օբյեկտների նկատմամբ իրավունքները պատկանում են տարբեր իրավատերերի, դիմումին պետք է կցվեն իրավատերերից յուրաքանչյուրի կողմից տրված լիազորագրերը.
8. Դիմումը և դրան կցվող փաստաթղթերը ներկայացվում են ռուսերենով կամ այլ լեզվով: Փաստաթղթերն այլ լեզվով ներկայացնելու դեպքում դիմումին կից ներկայացվում է դրանց ռուսերեն թարգմանությունը.
9. Դիմումի հետ միաժամանակ ներկայացվում է իրավատիրոջ (մի քանի իրավատերերի)՝ այն գույքային վնասը հատուցելու պարտավորությունը, որը կարող է պատճառվել ապրանքների հայտարարատուին, սեփականատիրոջը, ստացողին կամ այլ անձանց՝ պայմանավորված ապրանքների բացթողման կասեցմամբ: Եթե անդամ պետությունների տարածքներում մտավոր սեփականության նույնական օբյեկտների նկատմամբ իրավունքները պատկանում են տարբեր իրավատերերի, պետք է ներկայացվեն յուրաքանչյուր իրավատիրոջ՝ գույքային վնասը հատուցելու պարտավորությունները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  385

10. Հանձնաժողովի կողմից սահմանվում է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի վարման կանոնակարգը, որն իր մեջ ներառում է դիմումի ձևակերպմանը և ուսումնասիրմանը, ներկայացվող տեղեկությունների և փաստաթղթերի կազմին ներկայացվող պահանջները, դիմումի ուսումնասիրման ժամկետը և կարգը, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտներն այդպիսի ռեեստրում ընդգրկման, այդ օբյեկտները դրանից հանելու, դրանում փոփոխություններ (լրացումներ) կատարելու, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավատերերի իրավունքների պաշտպանության սահմանված ժամկետի երկարաձգման կարգը, մտավոր սեփականության օբյեկտները անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու ժամանակ մաքսային մարմինների և Հանձնաժողովի փոխգործակցության և այդ ռեեստրի վարման կարգը (այսուհետ սույն հոդվածում` կանոնակարգ).
11. Որպես սույն հոդվածի 9-րդ կետով նախատեսված պարտավորության կատարման երաշխիք՝ իրավատերը պարտավոր է անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում մտավոր սեփականության օբյեկտների ընդգրկման հնարավորության մասին ծանուցումն իրեն ուղարկվելու օրվանից 1 ամսվա ընթացքում Հանձնաժողով ներկայացնել ապրանքների բացթողման կասեցմամբ պայմանավորված՝ անձանց գույքային վնաս պատճառելու համար պատասխանատվության ապահովագրման պայմանագիր (պայմանագրեր) կամ նշված պարտավորության կատարման ապահովումը հաստատող այլ պայմանագիր (պայմանագրեր), որոնք իրավաբանական ուժ ունեն բոլոր անդամ պետություններում: Ընդ որում, ապահովագրական գումարը կամ պարտավորության կատարման ապահովման գումարը պետք է կազմի ոչ պակաս, քան 10 հազար եվրոյին համարժեք գումար՝ պատասխանատվության ապահովագրման պայմանագիրը (պայմանագրերը) կամ այլ պայմանագիր (պայմանագրեր) կնքելու կամ այդպիսի պայմանագրերում փոփոխություններ կատարելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  385

Իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը մաքսային մարմիններում ներկայացնելու համար պատշաճ կերպով ձևակերպված լիազորագրի (լիազորագրերի) կամ այդպիսի լիազորությունները հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում սույն հոդվածի 9-րդ կետում նշված պարտավորությունը և սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագրերը կարող են ձևակերպվել և ներկայացվել իրավատիրոջ (մի քանի իրավատերերի) շահերը ներկայացնող անձի կողմից.
12. Սույն հոդվածի 11-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանագիրը (պայմանագրերը) չներկայացնելու դեպքում մտավոր սեփականության օբյեկտները ենթակա չեն անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկման, ինչի մասին դիմումատուն ծանուցվում է կանոնակարգով նախատեսված կարգով և ժամկետներում.
13. Մտավոր սեփականության օբյեկտները անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում ընդգրկելու համար վճար չի գանձվում.
14. Անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրում պարունակվող տեղեկությունները տեղադրվում են Ինտերնետ ցանցում՝ Միության և մաքսային մարմինների պաշտոնական կայքերում: