Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 29 Ջրային ռեսուրսների մատչելիության ապահովումը. 1. Ջրի առաջարկի և պահանջարկի գնահատման հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը, որը հիմնավորում է հանրապետության տարածքում կազմավորվող ջրային ռեսուրսների առաջարկի հեռանկարը, որի հիմքում դրված են ջրամբարներում ջրի կարգավորման ծրագրի մշակման անհրաժեշտությունը, դրա հոսքերի կարգավորման հնարավորությունները և դրանց հետագա օգտագործման ռազմավարությունը. 2. Ջրամբարաշինարարության հեռանկարային ծրագրի հայեցակարգը ներառում է` 1) ջրային ռեսուրսների հնարավոր բացասական հաշվեկշռի պայմաններում հանրապետության ջրի պահանջարկի բավարարման հեռանկարային խնդիրների լուծման ուղիները. 2) ջրերի վնասակար ազդեցությունների կանխարգելման և մեղմացման միջոցառումները. 3) ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման ուղիները. 4) ջրային ռեսուրսների օգտագործման ռազմավարության հստակեցումը` ելնելով Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքից. 5) ջրի կորուստների հնարավորինս նվազեցմանն ուղղված միջոցառումները: |