FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ

article  21

Պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկումը.
1. Հայաստանի Հանրապետության անունից պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսեր թողարկելու բացառիկ իրավունքը պատկանում է լիազոր մարմնին.
2. Շրջանառության մեջ գտնվող պետական գանձապետական պարտատոմսերի և համայնքային պարտատոմսերի թողարկման պայմաններում փոփոխություններն արգելվում են.
3. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գանձապետական և արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների և մարման կարգերը հաստատում է Կառավարությունը.
4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտարժութային պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, պարտավորությունների կառավարման գործառնությունների և մարման գործընթացներին առնչվող փաստաթղթերն ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը։