FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  38

Դիմումի կամ հայտի հետկանչումը.
1. Գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել պետական լիազոր մարմին ներկայացրած իր ցանկացած դիմումը կամ հայտը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ.
2. Հայտի վերաբերյալ ներկայացրած իր ցանկացած դիմումը հայտատուն կարող է հետ կանչել այն ներկայացնելու օրվանից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
3. Մի քանի հայտատուների դեպքում դիմումը կամ հայտը կարող է հետ կանչվել միայն նրանց բոլորի գրավոր համաձայնությամբ.
4. Դիմումը կամ հայտը համարվում է հետկանչված` պետական լիազոր մարմնի կողմից դրա հետկանչման դիմումն ստանալու օրվանից.
5. Հայտի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա կամ հայտը հետկանչված համարելու մասին որոշման դեպքում սույն օրենքով նախատեսված կարգով նշված որոշման բողոքարկման հնարավորությունների ամբողջությամբ սպառվելուց հետո պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու մասին.
6. Եթե հայտատուն հայտը հետ է կանչում ավելի ուշ, քան հայտի հրապարակման օրվանից՝ 10 աշխատանքային օր առաջ, որից հետո հայտը հրապարակվել է, ապա հրապարակված հայտը չի կարող, սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կազմել տեխնիկայի նախորդող մակարդակի առանձին մաս: