FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա անձինք.
1. Առողջության համընդհանուր ապահովագրության ենթակա են՝
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բնակչության խմբերում.
    2) Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ունեցող) ունեցող օտարերկրացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Սույն կետը չի տարածվում փախստականների և ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների վրա.
2. Առողջության համընդհանուր ապահովագրություն ունենալու պահանջը տարածվում է բնակչության հետևյալ խմբերի վրա․ 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և մինչև 18 տարեկան երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող առկա (ստացիոնար) ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկան անձինք.
    2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 65 ու բարձր տարիքի անձինք.
    3) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և ֆունկցիոնալության համապատասխանաբար խորը, ծանր, միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձինք և հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ ունեցող անձինք.
    4) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ.
    5) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.
    6) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողներ)․ 7) ընտանիքում երեք կամ ավելի անչափահաս երեխաների խնամք (խնամակալություն) իրականացնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից (խնամակալներից) մեկը.
    8) հաշմանդամություն ունեցող երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ռեզիդենտ և 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, ինչպես նաև սույն կետում նշված հանգամանքներում ստացած վնասվածքի, խեղման կամ ձեռք բերած հիվանդության հետ պատճառական կապով հետագայում մահացած անձի ընտանիքի անդամներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ․ 10) ընտանիքի անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ անդամ՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով.
    11) վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկում է հարկային գործակալը կամ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուն.
    12) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերեր, նոտարներ.
    13) Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ` վարձակալական վճար, տոկոս, շահաբաժին, ռոյալթի ստացող ֆիզիկական անձինք, քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք, ինչպես նաև վարձու աշխատողներ, որոնց աշխատավարձը հաշվարկվում է հարկային գործակալ չհանդիսացող անձանց կողմից.
    14) սույն մասի 1-13-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում չընդգրկված գյուղատնտեսական անհատական գործունեությամբ զբաղվողներ.
    15) սույն մասի 11-14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց փոխկապակցված անձինք՝ կամավոր կարգով՝ համաձայն սույն հոդվածի 4-րդ մասի պահանջների:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

3․ Այն դեպքում, երբ անձն ունի սույն հոդվածի 2-րդ մասի 11-15-րդ կետերով սահմանված կարգավիճակներից որևէ մեկը և միաժամանակ ունի կամ ձեռք է բերում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված համապատասխան կարգավիճակներից որևէ մեկը, ապա նրա վրա տարածվում են սույն օրենքի իմաստով առավել բարենպաստ պայմաններ նախատեսող նորմերը.
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով նախատեսված փոխկապակցված անձանց առողջության համընդհանուր ապահովագրությունն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ մասի 11-14-րդ կետերով սահմանված կարգավիճակ ունեցող բնակչության խմբերում ընդգրկված անձանց ցանկությամբ՝ նրանց կողմից Լիազոր մարմնի սահմանած կարգին և օրինակելի ձևին համապատասխան դիմում ներկայացվելու դեպքում։ 5․ Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ չհանդիսացող մինչև մեկ տարեկան երեխաների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման պայմանները և առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքի համաձայն ընդունված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալը և լրացուցիչ ծառայությունները, դրանցից օգտվելու կարգը և պայմանները, ինչպես նաև դրանցից օգտվելու իրավունք ունեցող բնակչության խմբերի, նրանց վիճակների և կարգավիճակների ցանկերը սահմանող Կառավարության որոշմամբ։