FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45.8

Պետական վերահսկողությունը արտադրական կանեփի օրինական շրջանառության ոլորտում.
1. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզավորման, քվոտավորման և օրինական շրջանառության կարգավորման նպատակով սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված նորմերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած տեսչական մարմինը.
2. Տեսչական մարմինը վերահսկողությունն իրականացնում է ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով.
3. Տեսչական մարմինն ստուգումները և ուսումնասիրություններն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով.
4. Տեսչական մարմինն իրականացնում է նմուշառում և փորձաքննություն արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին պարզելու նպատակով.
5. Տեսչական մարմինը վերահսկողության շրջանակներում փորձաքննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության նշանակած լաբորատորիայում մինչև տեսչական մարմնի կողմից լաբորատոր կարողությունների ձևավորումը.
6. Տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելիս համագործակցում է այլ պետական մարմինների հետ և, ըստ անհրաժեշտության, վերահսկողության ընթացքում կարող է հրավիրել այլ պետական մարմինների ներկայացուցիչների: Տեսչական մարմինը, ըստ անհրաժեշտության, կարող է վերահսկողական աշխատանքներին ներգրավել փորձագետների և մասնագետների.
7. Լիցենզիայի պահանջները խախտելը, ինչպես նաև տեսչական մարմնի տված կարգադրագրերը չկատարելը հիմք է տեսչական մարմնի կողմից լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ լիազոր մարմին միջնորդագիր ներկայացնելու համար.
8. Վերահսկողության սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողը վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով պարտավոր է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները, կրկնօրինակները և այլ տեղեկություններ, ինչպես նաև չխոչընդոտել վերահսկողության ընթացքը, կատարել վերահսկողություն իրականացնող անձանց օրինական պահանջները: Տեսչական մարմնի գործողությունները խոչընդոտելը ենթակա է անհապաղ վերացման Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ

article  45.8

9. Արտադրական կանեփի արտադրության, ինչպես նաև արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտում ապօրինի շրջանառության կանխարգելման նկատմամբ հսկողություն իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ մարմիններ՝ իրենց իրավասության շրջանակում.
10. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի վերաբերյալ տեղեկատվությունը մաքսային և հարկային մարմինները տրամադրում են վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
11. Արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող տնտեսավարող սուբյեկտները լիցենզավորման կարգով սահմանված տարածքներում պետք է ապահովեն տեսաձայնագրող սարքերի առկայությունը, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունների պահպանումն առնվազն վեց ամիս ժամկետով՝ վերահսկողության շրջանակներում վերահսկողություն իրականացնող պետական մարմինների պահանջով այն ներկայացնելու համար: