FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  62

Միասնական պետական գրանցամատյանից տրվող՝ իրավաբանական անձի ամբողջական տեղեկություններ պարունակող քաղվածքը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքներ.
2. Իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանի քաղվածքների ձևերը սահմանում է Նախարարը.
3. Իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանից քաղվածքը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
    1) իրավաբանական անձի անվանումը.
    2) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
    3) պետական գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը.
    4) իրավաբանական անձի կոդը.
    5) իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը.
    6) իրավաբանական անձի սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը (ապահովադրի ծածկագիրը).
    7) իրավաբանական անձի` լուծարման գործընթացում գտնվելու կամ լուծարման մասին գրառման վերաբերյալ, ներառյալ` գրառումները կատարելու տարին, ամիսը, օրը.
    8) իրավաբանական անձի գտնվելու վայրը.
    9) իրավաբանական անձի գործունեության ժամկետը (անժամկետ, իսկ որոշակի ժամկետի դեպքում նշելով դրա ավարտի տարին, ամիսը և ամսաթիվը).
    10) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի (տնօրեն, գլխավոր տնօրեն, նախագահ, գործերը վարող և այլն) կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձին ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձի անունը, ազգանունը).
    11) իրավաբանական անձի իրավանախորդի անվանումը և գրանցման համարը.
    12) իրավաբանական անձի մասնակիցների մասին տեղեկություններ (անունը, ազգանունը` ֆիզիկական անձանց համար, անվանումը, պետական գրանցման համարը և ՀՎՀՀ՝ իրավաբանական անձանց համար, մասնակից դառնալու տարին, ամիսը, օրը, բաժնեմասի (մասնակցության) չափը, բաժնեմասի փոփոխությունների տարին, ամիսը, օրը, մասնակցության դադարման ամիսը, տարին, օրը). 12.2) գրանցամատյանում գրառված լինելու դեպքում՝ առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը, հաշվառման համարը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  62

13) իրավաբանական անձի գրանցումից մինչև քաղվածքի տրման պահը կատարված փոփոխությունների ընդհանուր նկարագրությունը՝ կոդերի նշումով, և փոփոխությունների տարին, ամիսը, օրը.
    14) քաղվածքի տրամադրման տարին, ամիսը, օրը.
    15) սույն օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: