FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  61

Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը.
1. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելը, իսկ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ կատարված հանցանքի բնույթի հետ կապված որոշակի գործունեությամբ զբաղվելն արգելելն է.
2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ կարող է նշանակվել սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում.
3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 2-7 տարի ժամկետով.
4. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ սահմանվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար՝ 1-3 տարի, իսկ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ 1-5 տարի ժամկետով.
5. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցանքի բնույթից, հնարավոր չի համարում անձի կողմից հետագա ժամանակահատվածում որոշակի պաշտոններ զբաղեցնելը կամ որոշակի գործունեությամբ զբաղվելը.
6. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ազատությունից զրկելու հետ կապված պատժի հետ որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ նշանակելիս այն տարածվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելու ամբողջ ժամանակահատվածի վրա, իսկ դրա ժամկետի հաշվարկն սկսվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց հետո: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը մնացած պատժատեսակների հետ նշանակելիս դրա ժամկետը հաշվարկվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  61

7. Սույն հոդվածով նախատեսված պատժից դատապարտյալի խուսափելու դեպքում պատիժը փոխարինվում է ազատազրկմամբ` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատազրկման 1 օրվա դիմաց: Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելիս ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն ժամկետը, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է: Եթե հաշվարկի արդյունքով ազատազրկման ժամկետը պակաս է ստացվում այն հոդվածի սանկցիայով տվյալ պատժատեսակի համար նախատեսված նվազագույն ժամկետից, որով նախատեսված հանցագործության համար անձը դատապարտվել է, ապա պատիժը նշանակվում է հաշվարկի արդյունքով ստացված ժամկետի չափով.
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված կանոնով է իրականացվում հաշվարկը նաև այն դեպքում, երբ սույն օրենսգրքի Հատուկ մասի սանկցիայով ազատազրկում նախատեսված չէ: Այդ դեպքում ազատազրկման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին: