Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 287 Անօրինական գործունեությունը սնանկության ընթացքում. 1. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա անունից հանդես գալու իրավունք ունեցող անձի, ֆիզիկական անձի, իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների), իրավաբանական անձի անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանդես գալու կամ նրան պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու կամ որոշումը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից սնանկության կամ սնանկության հնարավոր կանխատեսման ընթացքում անօրինական գործունեություն ծավալելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին և դրսևորվել է անվճարունակության հատկանիշների առկայության դեպքում՝ 1) գույքը կամ եկամուտը, գույքային իրավունքները կամ պարտականությունները թաքցնելով, 2) գույքն առանց օրինական հիմքի ուրիշի տիրապետմանը հանձնելով կամ գույքը ոչնչացնելով, վնասելով կամ ակնհայտ անշահավետ պայմաններով օտարելով, 3) պարտապանի կողմից հայտարարագիր ներկայացնելուց խուսափելով, 4) գույքի, եկամտի կամ դրանց չափի, գտնվելու վայրի կամ դրանց վերաբերյալ գույքային իրավունքների կամ պարտականությունների կամ այլ տեղեկությունը թաքցնելով կամ խեղաթյուրելով, 5) գույքագրումը խոչընդոտելով, 6) պարտապան ֆիզիկական անձի գույքային վիճակը, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի գույքային կամ տնտեսական գործունեությունն արտացոլող հաշվապահական կամ այլ փաստաթուղթը թաքցնելով, ոչնչացնելով, վնասելով կամ կեղծելով, 7) առանձին պարտատիրոջ գույքային պահանջն ապօրինի բավարարելով՝ ի վնաս այլ պարտատիրոջ կամ 8) սնանկության կառավարչի կամ սնանկության գործընթացում նման գործառույթներ իրականացնող անձի կամ լուծարման հանձնաժողովի գործունեությունը խոչընդոտելով՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: |