Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 88 Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու կարգը. 1. Վերասոցիալականացման գնահատման հանձնաժողովի առաջարկությամբ մեկնումներ տրամադրվում են քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ հաշվի առնելով դատապարտյալի անձը և նրա դրսևորած վարքագիծը պատժի կատարման ընթացքում, կատարած հանցանքի բնույթն ու վտանգավորությունը, ինչպես նաև պատժի կրման ժամկետը։ Դիմումը կարող է մերժվել քրեակատարողական հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ. 2. Բացառիկ հանգամանքների կապակցությամբ կարճատև մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ օրվա ընթացքում, իսկ երկարատև մեկնմանը՝ եռօրյա ժամկետում. 3. Քրեակատարողական հիմնարկի սահմաններից դուրս գտնվելու ժամանակը հաշվվում է պատիժը կատարելու ժամկետի մեջ. 4. Մեկնումների հետ կապված ծախսերը հոգում է դատապարտյալը սեփական միջոցների հաշվին կամ այլ անձ՝ դատապարտյալի համաձայնությամբ. 5. Սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է ձերբակալման՝ պահակախմբի հսկողությամբ պատիժը կատարելու ուղարկվելու կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար. 6. Անկանխատեսելի հանգամանքների ուժով սահմանված ժամկետում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու անհնարինության դեպքում քրեակատարողական հիմնարկ վերադառնալու ժամկետը քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կարող է երկարաձգվել մինչև հինգ օրով. 7. Դատապարտյալին մեկնումներ տրամադրելու ընթացակարգը սահմանվում է քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով։ |